Thursday, August 20, 2009

2020թ. Ադրբեջանն ի զորու չի լինի նույնիսկ իրեն ապահովել նավթով

Tert.am- 20-8-2009- Բրյուսելը և Վաշինգթոնը որպես Nabucco-ի հիմնական մատակարար նախընտրեցին Ադրբեջանին։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, դա պայմանավորված է նրանով, որ Թուրքմենստանը կապված է Ռուսաստանի հետ գազի արտահանման 25 տարվա համաձայնագրով։ Բացի այդ, այն խողովակաշար է կառուցում դեպի արևելք՝ Չինաստան, որի տարողունակությունն է 40 մլրդ խմ.։ Բացի այդ, Իրանի և Ռուսաստանի կոշտ դիրքորոշումն այդ հարցում անդրկասպյան խողովակաշարի ապագան բավական մթագնած են դարձնում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հեռանկարները՝ որպես կասպյան տարածաշրջանում նավթի գլխավոր արտահանողի, այդքան էլ ուրախալի չեն։ 2013-2014թթ., ըստ թերթի տվյալների, Ադրբեջանի հանքավայրերում նավթի արդյունահանման ծավալները կսկսեն նվազել։ Իսկ արդեն 2020թ. երկիրը ի զորու չի լինի նույնիսկ իրեն ապահովել նավթով։

No comments: