HayInfo.146862009 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կամքը պետք է արտացոլված լինի բանակցային գործընթացում, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին՝ հայտարարեց ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Պետրոսյանն ասաց՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի «բնակչության» կարծիքը, նրա մտահոգություններն արտացոլվում է բանակցային գործընթացում»։
«Մենք կողջունեինք տվյալ փաստը և այդ կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել միջնորդներին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն արտահայտել է իր կամքը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության և 2006 թվականի դեկտեմբերի 10-ի ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեներում»,- ասաց Պետրոսյանը։
«Մենք շնորհակալ կլինենք միջնորդներին, եթե հանրաքվեներում արտահայտված ԼՂՀ ժողովրդի կամքն ամբողջովին արտացոլվի բանակցային գործընթացում»,- հավելեց նա։
Saturday, August 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment