Tert.am- 18-8-2009- Վրաստանում ապրող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են իրենց պաշտպանել վրացիներից և Վրաստանում ապրող ադրբեջանիցներից, գրում է «ԱԽԱԼԻ ՏԱՕԲԱ» թերթը:
Նամակի տակ ստորագրել է Քվեմո Քարթլիում բնակվող հայ բնակչության մի մասը: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը հայտարարել է, որ ինքը ծանոթացել է նամակում բերված փաստերի հետ և կարող է ասել, որ այնտեղ գրված ամեն ինչը սուտ է: Նրա խոսքերով` նամակում հիշատակվում է Սամցխե-Ջավախք-Ծալկան: Բայբուրթի խոսքերով` դա ապացուցում է, որ բացի պատմությունը խեղաթյուրելուց, նամակի հեղինակները նաև խեղաթյուրում են աշխարհագրությունը: Վան Բայբուրթը նշում է, որ այդ տերմինն օգտագործում է միայն մեկ` «Միացյալ Ջավախք» կազմակերպության կողմից, որը «ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից և լիովին հասկանալի է, թե ինչին է ծառայում այդ նամակը»:
Խորհրդականը նաև ժխտում է վրացաբնակ հայերի և վրացիների կամ ադրբեջանցիների միջև եղած հակամարտության փաստը: Ինչ վերաբերվում է «Ծիլկիի հարցին», ապա Վան Բայբուրթը բացառում է Հայաստանի կողմից այս տարածքների վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելը, քանի որ «Երևանում հիանալի հասկանում են առկա իրավիճակը և այս թեման երբեք չի կարող արդիական դառնալ»:
Wednesday, August 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment