Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ:
Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դէնիել Պոլին: Ստորեւ ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից:
ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ
Պրն Նախագահ,
Դուք ստանում եք այս ահազանգող նամակը, որովհետեւ Վրաստանում բանտարկված մի մարդ գտնվում է մահավան սպառնալիքի տակ:
Դա Վահագն Չախալյանն է` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդը:
Մեզ ահազանգել են «Երկիր» միությունից առ այն, որ վրացական իշխանությունները իրականացնում են հստակ ծրագիր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը եւ հայաբնակ տարածքների վրացականացմանը:
2008թ. հուլիսին ձերբակալված ջավախքահայության քաղաքացիական շարժման առաջնորդը բանտում է այն բանի համար, որ համարձակվել է պահանջել տարածաշրջանում հայերենին վրացերենին համահավասար վարչական լեզվի կարգավիճակ տալ: Հայկական եկեղեցիները Թբիլիսիում վերածվում են վրացական ուղղափառ եկեղեցիների վրացական իշխանությունների ուղղակի մեղսակցությամբ: Այս հալածանքների համատեքստում Վահագն Չախալյանը խորհրդանշական թիրախ է դաձել ոստիկանության եւ դատարանի ագրեսիայի համար:
«Երկիր» միությունը տեղեկացրել է մեզ, որ ըստ հավաստի աղբյուրների վրացական իշխանությունները կարող են բռնություն գործադրել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ ` նրան չեզոքացնելու կամ վերացնելու նպատակով:
Այդ տեղեկության հավաստիության անուղղակի ապացույց է այն, որ վերջերս` (հուլիսի 31-ին) Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի №8 մեկուսարանից տեղափոխելը Ռուսթավի քաղաքի №2 գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով հնարավորությունները ավելի բարենպաստ են, եւ դա այն պայմաններում, երբ նրա նկատմամբ դատավճռի բողոքարկումը ընթացքի մեջ է:
Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների երկիր, չի կարող մնալ անտարբեր այս իրավիճակի նկատմամբ:
Արդ, մենք հորդորում ենք Ձեզ միջամտել` Ձեր վրացի պաշտոնակիցներից պահանջձելով, առաջին հերթին`անմիջապես ապահովել Վահագն Չախալյանի ֆիզիկական անվտանգությունը, իսկ այնուհետեւ` երաշխավորել անկողմնակալ դատավարության նրա իրավունքը` հնարավորություն տալով նրան պաշտպանվելու իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով, հնարավորություն, որից նա առայսօր զրկված է:
Հարգանքով` Ժան Վարւժան Սրապյան Հիմնադիր նախագահ,
Ալֆորտվիլ քաղաքի ավագանու նախկին անդամ
Նամակի ֆրասերեն տեքստը կարելի է գտնել «Չոբանյան» հաստատության կայքում` http://www.tchobanian.org/communique0001005f.htmlSaturday, August 22, 2009
Ֆրանսահայ հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունը մտահոգված է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի ճակատագրով
Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ:
Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դէնիել Պոլին: Ստորեւ ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից:
ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ
Պրն Նախագահ,
Դուք ստանում եք այս ահազանգող նամակը, որովհետեւ Վրաստանում բանտարկված մի մարդ գտնվում է մահավան սպառնալիքի տակ:
Դա Վահագն Չախալյանն է` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդը:
Մեզ ահազանգել են «Երկիր» միությունից առ այն, որ վրացական իշխանությունները իրականացնում են հստակ ծրագիր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը եւ հայաբնակ տարածքների վրացականացմանը:
2008թ. հուլիսին ձերբակալված ջավախքահայության քաղաքացիական շարժման առաջնորդը բանտում է այն բանի համար, որ համարձակվել է պահանջել տարածաշրջանում հայերենին վրացերենին համահավասար վարչական լեզվի կարգավիճակ տալ: Հայկական եկեղեցիները Թբիլիսիում վերածվում են վրացական ուղղափառ եկեղեցիների վրացական իշխանությունների ուղղակի մեղսակցությամբ: Այս հալածանքների համատեքստում Վահագն Չախալյանը խորհրդանշական թիրախ է դաձել ոստիկանության եւ դատարանի ագրեսիայի համար:
«Երկիր» միությունը տեղեկացրել է մեզ, որ ըստ հավաստի աղբյուրների վրացական իշխանությունները կարող են բռնություն գործադրել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ ` նրան չեզոքացնելու կամ վերացնելու նպատակով:
Այդ տեղեկության հավաստիության անուղղակի ապացույց է այն, որ վերջերս` (հուլիսի 31-ին) Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի №8 մեկուսարանից տեղափոխելը Ռուսթավի քաղաքի №2 գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով հնարավորությունները ավելի բարենպաստ են, եւ դա այն պայմաններում, երբ նրա նկատմամբ դատավճռի բողոքարկումը ընթացքի մեջ է:
Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների երկիր, չի կարող մնալ անտարբեր այս իրավիճակի նկատմամբ:
Արդ, մենք հորդորում ենք Ձեզ միջամտել` Ձեր վրացի պաշտոնակիցներից պահանջձելով, առաջին հերթին`անմիջապես ապահովել Վահագն Չախալյանի ֆիզիկական անվտանգությունը, իսկ այնուհետեւ` երաշխավորել անկողմնակալ դատավարության նրա իրավունքը` հնարավորություն տալով նրան պաշտպանվելու իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով, հնարավորություն, որից նա առայսօր զրկված է:
Հարգանքով` Ժան Վարւժան Սրապյան Հիմնադիր նախագահ,
Ալֆորտվիլ քաղաքի ավագանու նախկին անդամ
Նամակի ֆրասերեն տեքստը կարելի է գտնել «Չոբանյան» հաստատության կայքում` http://www.tchobanian.org/communique0001005f.html
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment