Monday, August 17, 2009

Ինտերնետային հարձակումների ակտիվ ամառը. կոտրեցին ՀՖՖ–ի և ԲՏԱ Բանկի կայքերը

Tert.am. 17-8-2009- Հակերների լայնածավալ հարձակումները հայական կայքերի վրա շարունակվում են։ Այժմ հակերները կոտրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` www.ffa.am-ը: Երեկվանից կայքը չէր գործում, իսկ կոտրողները ներկայացել են որպես Իրաքի հակերներ, որոնք իրենց համարում են «լավագույնը աշխարհում»: Նույն հակերները մի շարք հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա։ Մասնավորապես, քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրենց որպես Իրաքի հակերներ ներկայացնող անձինք կոտրել են նաև ԲՏԱ բանկի կայքը: Գրությունները ՀՖՖ և ԲՏԱ-ի կայքերում նույնն են։

No comments: