Saturday, August 22, 2009

ԴԵՆԴՐՈՑԻԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

«Լրագիր» 21-8-2009-2009 թվի օգոստոսի 21-ին Գյումրու Օրհուս կենտրոնը քաղաքացիներից ահազանգ ստացավ Ազատության հրապարակում Ամենափրկիչ եկեղեցու դիմաց մասսայական ծառահատումներ իրականացնելու վերաբերյալ: Տեղում պարզվեց, որ քաղաքապետարանը առանց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը իրազեկելու, առանց քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հրապարակման և հասարակական քննարկան, համայնքի տարածքում իրականացնում է մասսայական դենդրոցիդ, խախտելով ՀՀ Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման կետերը: Պատրվակը այս անգամ նոր ճանապարհահատվածի կառուցումն է, որի մասին Օրհուս կենտրոնը տեղեկացվել է 3-4 ամիս առաջ և մենք առաջարկել ենք հրապարակել այդ քաղաքաշինական ծրագրի նախագիծը և ըստ Կառավարության թիվ 660 որոշման այդ հարցի կապակցությամբ կազմակերպել ու անցկացնել հասարակական քննարկում: Այդ առաջարկի հետ կապված չենք ստացել որևէ արձագանք կամ պատասխան առաջարկ: Պետք է ասել, որ ծանոթ լինելով հարցի նախապատմությանը, կարելի է ասել, որ քաղաքային իշխանությունների կողմից այս դենդրոցիդը վաղուց էր ծրագրված, քանի որ, վերջին մեկ-երկու տարիների ընթացքում այդ հատվածի ծառերը բազմիցս, «էտելու» պատրվակով, ենթարկվել էին հատումների, որպեսզի այսօր հատվող ծառերի մասսան շատ մեծ չլիներ և ներկայացվեր, որ հատել ենք ընդամենը թփուտներ և անպետք ծառեր: Արդյունքում քաղաքի կենտրոնում հերթական անգամ հատվում են մոտ երկու տասնյակ ծառեր ու թփեր, որոնց հատմանը մասնակցում են ոչ միայն քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները, այլ նաև տարածքի բնակիչներն ու նույնիսկ երեխաները: Քաղաքի մասշտաբով իրականացված այս մեծածավալ դենդրոցիդը համայնքային իշխանությունների կողմից բացահայտ իրականացված «հակաբնապահպանական վարքագծի» ձևավորմանն ուղղված միջոցառում էր: Ինչպես տեսնում ենք Գյումրիում ԴԵՆԴՐՈՑԻԴԸ շարունակվում է:

No comments: