Wednesday, August 26, 2009

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք` երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ կիրառվող իրավական կամայականությունը. գնահատում ենք`Մարիամի դեմ սանձազերծվածը որպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց լռեցնելու փորձ, որը վերջերս դրսևորվում է քրեական հետապնդումների ձևով: Այդ շարքում են ընտրակեղծիքների դեմ բողոքող դիտորդի և հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդի ձերբակալությունը, քաղաքական այլախոհություն պաշտպանել հանդգնող փաստաբաններին ներկայացվող մեղադրանքները և ընդդիմադիր լրագրողների նկատմամբ կիրառվող հետապնդումները. համոզված ենք, որ երկրում տիրող ապօրինությունների վերաբերյալ ահազանգ հնչեցնող, իրենց և այլոց քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն իրականացնելուն և պաշտպանելուն պատրաստ անձանց նկատմամբ շինծու քրեական մեղադրանք հարուցելը բնորոշ է միմիայն բռնատիրական ռեժիմներին: Հայաստանի իշխանությունների գործելակերպը նպաստում է ոչ թե ժողովրդավար երկրի գիտակից և արժանապատիվ քաղաքացիների, այլ ստրուկի հոգեբանությամբ անդեմ արարածների ձևավորմանը: պահանջում ենք`անհապաղ դադարեցնել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ծավալված հետապնդումները.ապահովել քննության անկողմնակալություն և պատասխանատվության ենթարկել իրական հանցագործներին.վերջ դնել մեր երկրում այլախոհների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներին: 1. ՙԶարթոնք-89՚ ՀԿ 2. ՙԷկոդար՚ ՀԿ 3. ՙԸնդդեմ իրավական կամայականությունների՚ ՀԿ 4. ՙԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՚ ՀԿ 5. ՙԻրավունքի և ազատության կենտրոն՚ ՀԿ 6. ՙԼրագրողներ հանուն մարդու իրավունքների՚ ՀԿ 7. ՙՀայ կամավորականների համախմբում՚ շարժում 8. ՙՀամաշխարհային անկախ երիտասարդների միավորում՚ կազմակերպություն 9. ՙՀայաստանի հելսինկյան կոմիտե՚ ՀԿ 10. ՙՀույս՚ ՀԿ 11. ՙՄարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՚ ՀԿ 12. ՙՄիջնաբերդ՚ մշակութային ՀԿ 13. ՙՊետական կարիքների զոհեր՚ ՀԿ 14. ՙՓաստաբաններ հանուն մարդու իրավունքների՚ ՀԿ 15. ՙՔաղաքացիական ազգային նախաձեռնություն՚ ՀԿ

No comments: