Thursday, August 27, 2009

ՍԵՆԱՏՈՐ ԿՈԳԴԻԼԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՓՈՒՉԻԿՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ, 26-08-2009- ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Դեյվ Կոգդիլի գրասենյակի շրջանային տնօրենուհի Մարի Ալիս Գալուստյանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ սենատոր Կոգդիլը հետեւյալ հայտարարությունն է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կարգադրությամբ նախկին պետական սենատոր Չաք Փուչիկյանիՙ որպես վերաքննիչ դատարանի (5-րդ տարածաշրջանի) արդարադատության դատավորի օգնական նշանակվելու առթիվ: «Ողջունում եմ, որ նահանգապետը Չաք Փուչիկյանին նշանակել է այդ պաշտոնին: Նահանգապետը չէր կարող ավելի լավ ընտրություն կատարել: Չաքի անզուգական անաչառությունը, խնդիրներ լուծելու գործնական ունակություններն ու բարդ հարցեր քննարկելու պատրաստակամությունը վաղուց են հիացրել բոլորին: Նա իր կարիերան նվիրել է հասարակությանը ծառայելուն եւ իր առողջ դատողությունը անկասկած գործի կդնի դատարանի դահլիճում»: Ավելացնենք, որ սենատոր Կոգդիլը ներկայումս զբաղեցնում է Չաք Փուչիկյանի նախկին պաշտոնըՙ Սենատի 14-րդ տարածաշրջանում, որն ընդգրկում է Ֆրեզնոն, Մադերան, Մարիպոզան, Սան Խոակինը, Ստանիսլաուսը եւ Թոուլումենեն:

No comments: