
/PanARMENIAN.Net/ 26.08.2009 - Ամերիկյան կողմը Մեթյու Բրայզային համաձայնություն տալու համար չի դիմել Ադրբեջանի ԱԳՆ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ, իբր, պաշտոնական Բաքուն ուշացնում է իր համաձայնությունը ամերիկյան վարչակազմի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին առաջարկված թեկնածու Մեթյու Բրայզային իր համաձայնությունը:
«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանն ուշացնել այս կամ այն դիվանագետին, այդ թվում` Մեթյու Բրայզային համաձայնություն տալը, եթե ամերիկյան կառավարության կողմից նման դիմում չի ստացվել»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է 1news.az-ը:
No comments:
Post a Comment