Thursday, August 20, 2009

Ռուսաստանի և Թուրքիայի միջև մաքսային խնդիրները լուծվեցին

Tert.am- 20-8-2009- Ռուսաստանի համապատասխան մարմինները պաշտոնական նամակ են ուղարկել Թուրքիայի մաքսային ծառայության նախարարի տեղակալին, որում հայտնում են, որ Ռուսաստան ներկրվող թուրքական ապրանքների վերահսկման և զննման »հակասականօ քաղաքականությունը ավարտվել է։ Հիշեցնենք, որ Թուրքիայից ներմուծվող ապրանքների մանրազնին ստուգման գործընթացները մեկնարկել են 2008թ. օգոստոս ամսին։ Ռուսական կողմից անցկացվող ստուգումները, սակայն, բացասական արձագանք էին ստացել թուրք գործարարների շրջանում, որոնց ապրանքները տեղ էին հասնում մինչև 45 օր ուշացումով մաքսատանն անցկացվող ստուգումների արդյունքում։ Նշենք, որ երեկ մաքսային ծառայությունների համար պատասխանատու Թուրքիայի պետնախարար Հայաթի Յազիչին լրատվամիջոցներին է ներկայացրել ռուսաստանյան կողմից ստացված նամակը՝ միաժամանակ իրազեկելով, որ մաքսային առումով Ռուսաստանի հետ հարաբերությունները բնականոն հուն են վերադարձել։

No comments: