Tert.am. 14-8-2009- Որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ՝ Ռուսաստանը միշտ էլ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 1news.az-ին հայտնել է ամերիկացի քաղաքագետ, The Tool Shed Group LLC վերլուծական կենտրոնի փորձագետ Ջեյսոն Կացը:
Նրա խոսքերով` ռուս քաղաքական գործիչները հասկանում են, որ, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունները ճանաչելով, Մոսկավան անշրջահայացորեն է գործել և այժմ պետք է ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորի:
Հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ռուս-վրացական պատերքազմն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, Կացը պատասխանել է, որ դրա առավել հանգամանալից պարզաբանումը դեռևս պետք է դառնա մանրակրկիտ և երկարամյա հետազոտությունների առարկա:
«Դեռևս շատ վաղ է այդ մասին ինչ-որ բան ասել: Սակայն ակնհայտ է մի բան. չլուծված հակամարտություններն իրենցից լուրջ խնդիրներ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունունության համար: Այդ իսկ պատճառով անցած իրադարձություններն ավելի արդիական են դարձրել հայ-ադրբեջանական հակամարտության բանակցություններն արագ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,- նշել է փորձագետը:Saturday, August 15, 2009
Մոսկվան պետք է ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորի ղարաբաղյան հարցում. փորձագետ
Tert.am. 14-8-2009- Որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ՝ Ռուսաստանը միշտ էլ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 1news.az-ին հայտնել է ամերիկացի քաղաքագետ, The Tool Shed Group LLC վերլուծական կենտրոնի փորձագետ Ջեյսոն Կացը:
Նրա խոսքերով` ռուս քաղաքական գործիչները հասկանում են, որ, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունները ճանաչելով, Մոսկավան անշրջահայացորեն է գործել և այժմ պետք է ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորի:
Հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ռուս-վրացական պատերքազմն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, Կացը պատասխանել է, որ դրա առավել հանգամանալից պարզաբանումը դեռևս պետք է դառնա մանրակրկիտ և երկարամյա հետազոտությունների առարկա:
«Դեռևս շատ վաղ է այդ մասին ինչ-որ բան ասել: Սակայն ակնհայտ է մի բան. չլուծված հակամարտություններն իրենցից լուրջ խնդիրներ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունունության համար: Այդ իսկ պատճառով անցած իրադարձություններն ավելի արդիական են դարձրել հայ-ադրբեջանական հակամարտության բանակցություններն արագ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,- նշել է փորձագետը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment