HayInfo. 20-8-2009- ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման հայեցակարգը: Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
Ինչպես տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայեցակարգը սահմանում է Սփյուռքի հետ համագործակցության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խնդիրները, նպատակներն ու հեռանկարները:
«Հայեցակարգի հիմքում ընկած են հայապահպանության, Հայաստանի օրհասական խնդիրների լուծման համար սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները», - տեղեկացրեց նախարարը:
Հակոբյանի խոսքերով, հայեցակարգը քննարկվել է Հայաստանի և Սփյուռքի ավելի քան հարյուր շահագրգիռ գերատեսչությունների, անձանց, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների հետ:
Նա ավելացրեց, որ փաստաթուղթն անցել է քննարկումների փուլ Հայաստանի բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում, ՀՀ նախագահի աշխատակազմում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ հայեցակարգը քննարկման և համաձայնեցման երկարատև փուլ է անցել և պատրաստ է հաստատման համար:
Հայաստանն ունի մեծ թվով սփյուռք, որի թիվը գերազանցում է հանրապետության բնակչության թիվը: Երկրի տարածքում բնակվում է 3,2 միլիոն մարդ, այն դեպքում, երբ տարբեր գնահատականների համաձայն, սփյուռքի հայերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 10 միլիոն մարդ: Առավել խոշոր հայկական համայնքներ կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լատինական Ամերիկայի երկրներում:
Saturday, August 22, 2009
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Սփյուռքի հետ համագործակցության զարգացման հայեցակարգը

Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment