Tuesday, August 18, 2009

Ադրբեջանական հյուրանոցները կզրկվեն աստղերից

Tert.am. 17-8-2009- Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանում գործող հյուրանոցների մի մասը կզրկվի աստղերից: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը: Նախարարը տեղեկացրել է, որ որոշ հյուրանոցներ կզրկվեն աստղերից սպասարկման ցածր մակարդակի պատճառով: «Մենք չենք կարող խոսել հյուրանոցների կարգի իջեցման մասին, քանի որ չենք բախվել նման խնդիրների: Բոլոր հյուրանոցները, որոնց աստղեր են շնորհվել, քաջ գիտակցելով այդ պատասխանատվությունը, ցանկանում են ցուցաբերել սպասարկում, որը համապատասխանում է տվյալ մակարդակին: Սակայն կան այնպիսի վայրեր, որոնք արտոնագրեր են ստանում, սակայն սպասարկումը ոչ պատշաճ մակարդակով է իրականացվում: Այդ իսկ պատճառով, հնարավոր է, մենք սեպտեմբեր ամսին ստիպված լինենք զրկել աստղերից մի քանի հյուրանոցների»,- նկատել է Աբուլֆազ Գարաևը:

No comments: