Tert.am. 15-8-2009- Եթե Թուրքիան վերաբացի հայ-թուրքական սահմանը, ապա Հայաստանի համար ավելի մատչելի կլինի առևտուր կազմակերպել Միջերկրական և Սև ծովերի նավահանգիստների հետ և դրանով իսկ թուլացնել կախվածությունը Ռուսաստանից, գրում է ամերիկյան Washington Times պարբերականը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
«Հայաստանը թույլ պետություն է և շրջապատված է այնպիսի երկրներով, որոնց հետ կամ ոչ բարեկամական հարաբերություններ ունի, կամ վերջերս է բարեկամական կապեր հաստատել: Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ Հայաստանն իրեն ավելի լավ է զգում իր գլխավոր պաշտպան Ռուսաստանի հետ, սակայն դա երկար տևել չի կարող: Կարծում եմ` Հայաստանը մյուսների պես կարող է փոխել իր քաղաքականությունը»,- թերթի հետ զրույցում ասել է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի քաղաքական վերլուծաբան Մաշա Լիփմանը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը... եթե դա իհարկե հնարավոր է, նոր է սկսվել։ Այն կարող է շատ երկար տևել»,- ավելացրել է նա:
Հայ-թուրքական սահմանի վերաբացման դեպքում Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում ինտեգրվել ՆԱՏՕ և ԵՄ` էներգետիկ առևտրի համար շատ կարևոր տարանցիկ երկիր դառնալով, ինչպիսին որ նրա հյուսիսային հարևան Վրաստանն է:
Washington Times-ի հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտներից է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Թուրքիան շարունակում է պնդել, որ 1915թ. դեպքերի պարզաբանման իրավունքը պատկանում է պատմաբաններին և որ թուրքերի կողմից որևէ ցեղասպանություն չի իրականացվել, նշում է հոդվածագիրը:
Ըստ նրա՝ թուրքական կողմի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ՝ ԵՄ-ին անդամագրվելու հարցում:
Եվրոպայում, որտեղ մեծ հայկական համայնք է ապրում, առաջատար երկրների ղեկավարները բազմիցս նշել են, որ Թուրքիային ԵՄ չընդունելու պատճառներից մեկը Մեծ Եղեռնը չճանաչելու փաստն է:
Լիփմանը, այնուամենայնիվ, ժխտում է, որ այս երկու խնդիրները կապված են միմյանց հետ:
«Այդ հարցը կարող է շատ լավ պատճառ հանդիսանալ, սակայն Թուրքիային ԵՄ չընդունելու պատճառները շատ ավելի խորն են: Եվրոպան կանխազգում է, որ Թուրքիան զարգացող երկիր է, ուժեղ տնտեսություն ունի, և, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների, Թուրքիայի բնակչությունը աճ է գրանցում: Բացի այդ, այն մահմեդական երկիր է, ինչը նույնպես անհարմարություններ է ստեղծում: Քաղաքական տեսանկյունից այդքան էլ կոռեկտ չէ դա հաշվի առնել, սակայն ես համոզված եմ, որ եվրոպական երկրներում այդ փաստը մեծ անհանգստությունների առիթ է տալիս», - նշում է փորձագետը:Sunday, August 16, 2009
Washington Times. Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է ինտեգրվել ՆԱՏՕ և ԵՄ
Tert.am. 15-8-2009- Եթե Թուրքիան վերաբացի հայ-թուրքական սահմանը, ապա Հայաստանի համար ավելի մատչելի կլինի առևտուր կազմակերպել Միջերկրական և Սև ծովերի նավահանգիստների հետ և դրանով իսկ թուլացնել կախվածությունը Ռուսաստանից, գրում է ամերիկյան Washington Times պարբերականը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
«Հայաստանը թույլ պետություն է և շրջապատված է այնպիսի երկրներով, որոնց հետ կամ ոչ բարեկամական հարաբերություններ ունի, կամ վերջերս է բարեկամական կապեր հաստատել: Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ Հայաստանն իրեն ավելի լավ է զգում իր գլխավոր պաշտպան Ռուսաստանի հետ, սակայն դա երկար տևել չի կարող: Կարծում եմ` Հայաստանը մյուսների պես կարող է փոխել իր քաղաքականությունը»,- թերթի հետ զրույցում ասել է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի քաղաքական վերլուծաբան Մաշա Լիփմանը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը... եթե դա իհարկե հնարավոր է, նոր է սկսվել։ Այն կարող է շատ երկար տևել»,- ավելացրել է նա:
Հայ-թուրքական սահմանի վերաբացման դեպքում Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում ինտեգրվել ՆԱՏՕ և ԵՄ` էներգետիկ առևտրի համար շատ կարևոր տարանցիկ երկիր դառնալով, ինչպիսին որ նրա հյուսիսային հարևան Վրաստանն է:
Washington Times-ի հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտներից է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Թուրքիան շարունակում է պնդել, որ 1915թ. դեպքերի պարզաբանման իրավունքը պատկանում է պատմաբաններին և որ թուրքերի կողմից որևէ ցեղասպանություն չի իրականացվել, նշում է հոդվածագիրը:
Ըստ նրա՝ թուրքական կողմի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ՝ ԵՄ-ին անդամագրվելու հարցում:
Եվրոպայում, որտեղ մեծ հայկական համայնք է ապրում, առաջատար երկրների ղեկավարները բազմիցս նշել են, որ Թուրքիային ԵՄ չընդունելու պատճառներից մեկը Մեծ Եղեռնը չճանաչելու փաստն է:
Լիփմանը, այնուամենայնիվ, ժխտում է, որ այս երկու խնդիրները կապված են միմյանց հետ:
«Այդ հարցը կարող է շատ լավ պատճառ հանդիսանալ, սակայն Թուրքիային ԵՄ չընդունելու պատճառները շատ ավելի խորն են: Եվրոպան կանխազգում է, որ Թուրքիան զարգացող երկիր է, ուժեղ տնտեսություն ունի, և, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների, Թուրքիայի բնակչությունը աճ է գրանցում: Բացի այդ, այն մահմեդական երկիր է, ինչը նույնպես անհարմարություններ է ստեղծում: Քաղաքական տեսանկյունից այդքան էլ կոռեկտ չէ դա հաշվի առնել, սակայն ես համոզված եմ, որ եվրոպական երկրներում այդ փաստը մեծ անհանգստությունների առիթ է տալիս», - նշում է փորձագետը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment