News.am. 29-9-2009- Արձանագրությունները, որ պիտի ստորագրեն Հայաստանն ու Թուրքիան, «պատմական» են երկու պետությունների համար: Այդ մասին Անատոլիական գործակալությանը հայտնել է Ինդիանա նահանգից նահանգապետ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռիչարդ Լուգարը: Նա նշել է, որ գաղտնի բանակցությունները Երեւանի եւ Անկարայի միջեւ շարունակվում էին երկար տարիներ:
«Ես հուսով եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Լուգարը՝ հույս հայտնելով, որ "ենթահանձնաժողովը, որ ստեղծելու են երկու երկրները, «կցրի տարաձայնությունները 1915թ. դեպքերի կապակցությամբ»: «1915թ. միջադեպերի շուրջ քննարկումները ազդում են ԱՄՆ քաղաքականության վրա եւ գործնականում ամեն տարի ծառանում ԱՄՆ Կոնգրեսի առջեւ»,- նշել է ազդեցիկ սենատորը՝ հավելելով. «դա անառողջ բան է մեզ համար եւ Թուրքիայի ու Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար»:Wednesday, September 30, 2009
Սենատոր Ռիչարդ Լուգարը հույս ունի, որ հայ-թուրքական ենթահանձնաժողովը «կցրի տարաձայնությունները 1915թ. դեպքերի կապակցությամբ»
News.am. 29-9-2009- Արձանագրությունները, որ պիտի ստորագրեն Հայաստանն ու Թուրքիան, «պատմական» են երկու պետությունների համար: Այդ մասին Անատոլիական գործակալությանը հայտնել է Ինդիանա նահանգից նահանգապետ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռիչարդ Լուգարը: Նա նշել է, որ գաղտնի բանակցությունները Երեւանի եւ Անկարայի միջեւ շարունակվում էին երկար տարիներ:
«Ես հուսով եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Լուգարը՝ հույս հայտնելով, որ "ենթահանձնաժողովը, որ ստեղծելու են երկու երկրները, «կցրի տարաձայնությունները 1915թ. դեպքերի կապակցությամբ»: «1915թ. միջադեպերի շուրջ քննարկումները ազդում են ԱՄՆ քաղաքականության վրա եւ գործնականում ամեն տարի ծառանում ԱՄՆ Կոնգրեսի առջեւ»,- նշել է ազդեցիկ սենատորը՝ հավելելով. «դա անառողջ բան է մեզ համար եւ Թուրքիայի ու Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment