Saturday, February 19, 2011

Իլհամ Ալիեւը հանդիպել է Ադրբեջանում Վրաստանի նորանշանակ դեսպանին, որին երկար էին սպասել

News.am.18-2-2001- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշիձեին եւ հույս հայտնել, որ նրա դեսպանության ժամանակաշրջանում Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները կշարունակեն լավ ընթանալ:
Նրա խոսքով, Ադրբեջանին եւ Վրաստանին միավորում են բազմաթիվ պատմական արժեքներ, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Վրաստանի դեսպանն իր հերթին հայտարարել է, որ իր բոլոր ուժերը կներդնի, որպեսզի նպաստի Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացմանը:
Նշենք, որ Վրաստանը Ադրբեջանում մեկ տարուց ավելի դեսպան չի ունեցել, քանի որ դեսպանի ընտրությունը չէր կայանում: Ադրբեջանում Վրաստանի դեսպանի պարտականությունները մեկ ու կես տարի կատարում էր դեսպանի տեղակալը:

No comments: