Tert.am – 22-9- 2009- Հայկական իշխանությունները շարունակում են պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին արձանագրություններում որևէ նախապայման չկա, սակայն թուրքական կողմը արդեն իսկ խոսում է այդ նախապայմանների իրագործման և, այսինքն՝ թուրքական դիվանագիտական մտքի հաղթանակի մասին։ Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց նաև ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը։
«Հայկական դիվանագիտությունը խայտառակվել է, չի կարողացել պաշտպանել Հայաստանի շահերը։ Մեր պետական այրերն էլ շարունակում են պնդել, որ նախապայմաններ Արձանագրություններում չկան։ Բայց մեր սեղանին ամեն ինչ հստակ դրված է։ Դեռ ավելին, Դավութօղլուի վերջին հայտարարությունն արդեն ոչ միայն կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, այլ Մինսկի խմբի՝ իրենց կարծիքով ոչ էֆեկտիվ աշխատանքի մասին ու իրենց պատրաստակամությանը՝ այդ աշխատանքները դարձնել ավելի արդյունավետ։ Դա նշանակում է, որ Թուրքիան արդեն լեգիտիմ կարգավիճակով փորձում է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Իսկ սա դիվանագիտական պարտություն է», – նշեց Հովհաննիսյանը։
Վերջինս խոսեց նաև հայ դիվանագիտության՝ միջազգային կազմակերպություններին հաճոյանալու անսահման ձգտման մասին.
«Դուք, երևի, նկատել եք, որ նրանք ընդունում են, որ կան վտանգավոր կետեր, սակայն, ասում. «Տեսեք, թե ինչպես է մեզ ծափահարում աշխարհը, տեսեք մեզ ինչպես ես սիրում, ինչ անուն հանեցինք, շուտով Նոբելյան մրցանակ են բոլորիս շնորհելու... Արժանահավատ հաճույք չէ. ստորագրության թանաքը հենց չորացավ, ծափողջյունները կմարեն ու մեր առջև նոր պարտավորություններ կդրվեն՝ արդեն Ղարաբաղի հետ կապված...»։
Tuesday, September 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment