Thursday, March 31, 2011

Շվեյցարիայի նախագահը ժամանել է Հայաստան

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը մարտի 30-ի երեկոյան ժամանել է Հայաստան` երկօրյա պաշտոնական այցով: Երեւանի օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին եւ հանդիպում կունենա Գարեգին Բ-ի հետ, կայցելի Գանձարան եւ Մայր տաճար:
Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ:

No comments: