Tert.am- 19-9-2009- Հայկական կողմերը ժամանակին զլացել են հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը ու աշխարհին և թշնամուն տեղեկացնել, որ պատերազմի արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակի հսկողության տակ անցած Սովետական Ադրբեջանի տարածքները սակարկման կամ վերադարձման ենթակա չեն ու հանդիսանում են «ադրբեջանահայ փախստականների կրած վնասների փոխհատուցման ռեսուրս»։ Այսպիսի կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Ըստ նրա՝ եթե այդ զլանալը չլիներ, մենք այսօր սակարկությունների հետ կապված խնդիրներ չէինք ունենա.
«Բայց դա չի նշանակում, որ այդ տարածքները վերադարձման ենթակա են. ուղղակի այսօր եկել է այն պահը, երբ տարածքների չվերադարձնելու կամ չհանձնելու մեր հիմնավորումները բարձրաձայն հնչեցվեն որպես վերջնական որոշում, որը վերանայելու ենթակա չէ», – նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ այս հարցում մեր՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների իշխանությունները լուրջ անելիքներ ունեն մոտակա մեկ տարվա ընթացքում։Thursday, September 17, 2009
Ազատագրված տարածքները՝ որպես ադրբեջանահայերի կրած վնասների փոխհատուցում
Tert.am- 19-9-2009- Հայկական կողմերը ժամանակին զլացել են հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը ու աշխարհին և թշնամուն տեղեկացնել, որ պատերազմի արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակի հսկողության տակ անցած Սովետական Ադրբեջանի տարածքները սակարկման կամ վերադարձման ենթակա չեն ու հանդիսանում են «ադրբեջանահայ փախստականների կրած վնասների փոխհատուցման ռեսուրս»։ Այսպիսի կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Ըստ նրա՝ եթե այդ զլանալը չլիներ, մենք այսօր սակարկությունների հետ կապված խնդիրներ չէինք ունենա.
«Բայց դա չի նշանակում, որ այդ տարածքները վերադարձման ենթակա են. ուղղակի այսօր եկել է այն պահը, երբ տարածքների չվերադարձնելու կամ չհանձնելու մեր հիմնավորումները բարձրաձայն հնչեցվեն որպես վերջնական որոշում, որը վերանայելու ենթակա չէ», – նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ այս հարցում մեր՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների իշխանությունները լուրջ անելիքներ ունեն մոտակա մեկ տարվա ընթացքում։
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment