Panorama.am. 30-3-2011- «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ԼՂ հակամարտության համատեքստում ներքին պայմանավորվածություններ են եղել»,- այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ ամերիկացի նախկին համանախագահ Ռուդի Փերինեյի օգնական Ջեֆ Գոլդսթրին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված ԱՄՆ Քարնեգի հիմնադրամում տեղի ունեցած համաժողովին:«Ամերիկայի ձայն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ջեֆ Գոլդսթրիի մատուցմամբ, Հեյդար Ալիևի մահվանից հետո նրան փոխարինած Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ-ն լուրջ հույսեր է կապել՝ մտածելով, որ նրա արևմտյան կրթությունն ու տարիքը դրականորեն կազդեն գործընթացի վրա, բայց այս հույսերը շուտով ի դերև են եղել:
«Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումից հետո պարոն Փերինեյն ինձ ասաց, թե երկու ղեկավարների խոսակցությունից իրեն պարզ դարձավ, որ նրանք ներքին համաձայնության են եկել` շարունակել բանակցությունները` գործնականում առանց իրական աոաջընթացի` պահպանելով ստատուս-քվոն»,- հայտարարել է Գոլդսթրին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment