Monday, October 5, 2009

Այսօր հայտնի կդառնա 2009թ. Նոբելյան մրցանակի առաջին հաղթողը

Tert.am. 5-10-2009- Այսօր Շվեդիայում բացվում է 108-րդ Նոբելյան շաբաթը, որի ընթացքում կհայտարարվի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի մրցանակակրի անունը: Վաղը` հոկտեմբերի 6-ին, Նոբելյան կոմիտեն կհայտարարի ֆիզիկայի ոլորտում, հոկտեմբերի 7-ին` քիմիայի ոլորտում, հոկտեմբերի 8-ին` գրականության ոլորտում հաղթղների անունները: Ուրբաթ օրը` հոկտեմբերի 9-ին, հայտարարվելու է խաղաղության մրցանակի հաղթողի անունը: Իսկ ահա հոկտեմբերի 12-ին հայտարարվելու է «Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակը», որը սահմանել է Շվեդիայի բանկը` 1968 թվականին: Ըստ ավանդույթի Նոբելյան կոմիտեները մինչև վերջին րոպեն չեն հայտարարում ոչ թեկնածուների և ոչ էլ հաղթողների անունները։

No comments: