News.am. 27-10-2009- «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվի քանի դեռ այս համակարգն է իշխանության գլխում»։ Հոկտեմբերի 27-ին պանթեոնում NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Նա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանի եւ մի շարք ընդդիմադիր գործիչների հետ այցելել էր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։
«Հոկտեմբերի 27-ը, ծանրագույն ոճրագործություն է, ոճրագործություն, որն ուղղված է մեր պետության, ժողովրդի դեմ։ Հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց այն ուժը, որն արթնացել էր ժողովրդի մեջ „Միասնություն“ դաշինքի հաղթանակով։ Այս ոճրագործության ամբողջական բացահայտումը կարեւորագույն խնդիր է։ Բացահայտումը պետք է ոչ միայն հարազատներին, այլեւ սա մեր պետության արժանապատվության հարցն է»,-ասաց Դեմիրճյանը՝ հավելելով, որ իշխանությունները ոչինչ չարեցին կանխելու այդ ոճրագործությունը «ընդհակառակը՝ ամեն ինչ արվեց կոծկելու համար»։
Հիշեցնենք, որ ուղիղ 10 տարի առաջ 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրա: Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ու եւս 6 հոգի:Tuesday, October 27, 2009
Ստեփան Դեմիրճյան. Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը մեր պետության արժանապատվության հարցն է
News.am. 27-10-2009- «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվի քանի դեռ այս համակարգն է իշխանության գլխում»։ Հոկտեմբերի 27-ին պանթեոնում NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Նա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանի եւ մի շարք ընդդիմադիր գործիչների հետ այցելել էր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։
«Հոկտեմբերի 27-ը, ծանրագույն ոճրագործություն է, ոճրագործություն, որն ուղղված է մեր պետության, ժողովրդի դեմ։ Հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց այն ուժը, որն արթնացել էր ժողովրդի մեջ „Միասնություն“ դաշինքի հաղթանակով։ Այս ոճրագործության ամբողջական բացահայտումը կարեւորագույն խնդիր է։ Բացահայտումը պետք է ոչ միայն հարազատներին, այլեւ սա մեր պետության արժանապատվության հարցն է»,-ասաց Դեմիրճյանը՝ հավելելով, որ իշխանությունները ոչինչ չարեցին կանխելու այդ ոճրագործությունը «ընդհակառակը՝ ամեն ինչ արվեց կոծկելու համար»։
Հիշեցնենք, որ ուղիղ 10 տարի առաջ 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրա: Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ու եւս 6 հոգի:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment