
Հայաստանի հավաքականը Բուրսայում շարունակում է նախապատրաստվել վաղը կայանալիք Թուրքիա-Հայաստան մրցավեճին: Tert.am-ի թղթակիցը Թուրքիայից հայտնում է, որ մեր ընտրանու անվտանգությունը ապահովելու համար գործի են անցել մեծ թվով իրավապահներ:
Բուրսա քաղաքի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցը, որտեղ հանգրվանել է Հայաստանի բավական մեծ պատվիրակությունը, գրեթե շրջափակված է թուրք իրավապահներով: Եթե հյուրանոցից Հայաստանի պատվիրակության որեւէ անդամ դուրս է գալիս, ապա անվտանգության աշխատակիցները ուղեկցում են ամենուր:
Հայաստանի ազգային հավաքականը երեկ երեկոյան «փակ մարզում» է անցկացրել «Բուրսասպոր» թիմին պատկանող մարզաբազայում: Հավաքականի ճամբարում գտնվող բոլոր 18 ֆուտբոլիստները մասնակցեցել են մեկ ժամ տևողությամբ մարզմանը:
Այսօր, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումը կանցկացնի Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում:
Խաղի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թուրք լրագրողները, ովքեր մեկնաբանություններ են խնդրել հիմնականում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Վերջինս մասնավորապես նշել է, որ ակնկալում է արդար խաղ:
Tert.am
No comments:
Post a Comment