Monday, October 5, 2009

Գյուլ. Հայաստանի նախագահին կդիմավորենք հավուր պատշաճի

News.am.2-10-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Նախիջեւան մեկնելուց առաջ օդանավակայանում հայտնել է, որ եթե Հայաստանի նախագահը գա Թուրքիա՝ նրան ամենալավ ձեւով կդիմավորեն եւ կպատվեն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Նախիջեւանում տեղի ունենալիք թյուրքալեզու երկրների համաժողովին մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Էսենբողա օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողները նրան հարցրել են, թե հրավիրե՞լ է արդյոք նա Հայաստանի նախագահին եւ ընդունե՞լ է Հայաստանի նախագահը հրավերը։ «Ես Հայաստան գնացի առանց նախապայմանների։ Սպորտը ջենթլմենություն է։ Սպորտային ջենթլմենությունը գործունեության խթանիչ է։ Ես այդ առումով Հայաստան գնացի։ Ես հուսով եմ, որ Հայաստանի նախագահը նույն մոտեցումը կցուցաբերի եւ կգա։ Ւհարկե հրավերի նամակը ուղարկել եմ։ Եթե գա՝ ամենալավ կերպով կդիմավորենք եւ կպատվենք»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։

No comments: