Saturday, October 3, 2009

Թուրքիայում պատժում են լրագրողներին ԼՂՀ այցելելու համար

Tert.am. 2-10-2009- Երեկ թուրքական խոշորագույն հեռուստաալիքներից մեկի՝ NTV–ի լրագրողներին թույլ չեն տվել այլցելել Թուրքիայի արատքին գործերի նախարարության կողմից կազմակերպված ասուլիսին։ Ինչպես հայտնում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, պաշտոնապես մերժման պատճառը չէր հրապարակվել, սակայն բոլորը գիտեն, թե ինչ է իրականում թաքնված այդ մերժման տակ։ Մի քանի օրվա ընթացքում շարունակվող սկանդալը Թուրքիայում նոր թափ է առնում։ Հիշեցնենք, որ խնդիրը կապված է NTV–ի լրագրող Բիլգե Էգեմենի հետ, ով այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մի շարք հաղորդումներ է պատրաստել ու հեռարձակել Արցախից։ Մի քանի օր առաջ դրան կտրուկ արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ–ը, որից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը նույնպես որոշում է կայացրել թույլ չտալ տվյալ հեռուստաալիքի ներկայացուցիչներին լուսաբանել ԱԳՆ–ի միջոցառումները։ Մեկ ժամ առաջ Թուրքիայի ԱԳՆ–ը վերջապես պաշտոնապես հայտարարեց, որ թույլ չի տալիս լուսաբանել Ահմեթ Դավութօղլուի հանդիպումները Ադրբեջանում և Նախիջևանում։ Նման քայլը լուրջ բողոքի ալիք է առաձացրել Թուրքիայի լրագրողական հանրության շրջանում։ Արդեն իսկ խոսվում է, որ դա խոսքի ազատության տարրական խախտում է և նման քայլն անընդունելի է լրագրողական հանրության կողմից։ Հեռուստաընկերության ներկայացուցիչները խոստացել են իրենց դիրքորոշումը հայտնել տվյալ հարցի վերաբերյալ այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳՆ–ը պաշտոնապես հայտարարեց որոշման մասին։

No comments: