
News.am.11-10-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, այն անվանելով կարեւոր քայլ: Նա հայտարարել է, որ պաշտոնական Անկարան հանդես է գալիս Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ն, Էրդողանը հասկացնել է տվել, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ իր սահմանը մինչեւ ԼՂ խնդրի կարգավորումը:
«Մենք անկեղծորեն ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում բանակցությունների միջոցով, որը լայն հնարավորություններ կտա բոլոր ոլորտներում երկու ժողովուրդների համագործակցության համար»- ասել է Թուրքիայի վարչապետը:
Արժե հիշեցնել, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայժողովրդին ուղղված ուղերձով, որտեղ հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ մի կերպ կապված չեն եւ չեն կարող կապված լինել ԼՂ խնդրի կարգավորմանը, որը անկախ եւ ինքնուրույն գործընթաց է: Նմանատիպ դորքորոշմամբ, նախկինում հանդես են եկել նաեւ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահները:
No comments:
Post a Comment