«ԱԶԳ», 30-10-2009- Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից կշահեն բոլորը: Ընդ որում, նրա կարծիքով, այս գործընթացները ձեռնտու են նաեւ Ադրբեջանին. «Բացառված չէ, որ հայ-թուրքական նորմալ հարաբերությունների հաստատումը էականորեն կմոտեցնի հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը», հայտարարել է Պրիմակովը:
ՌԴ նախկին արտգործնախարարը խոսել է նաեւ ռուս-վրացական հարաբերությունների մասին. «Պետք է լինել իմաստուն ու հիշել այն լավի մասին, որը մեզ դարեր շարունակ միավորել է, ու փնտրել ուղիներ` այդ ամենը վերականգնելու»:
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment