Tert.am. 30-10-2009- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր հանդես եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԼՂՀ Ազգային ժողովի նիստից հետո “ՀՅԴ-Շարժում-88” խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 29–ի հայտարարությանը, որով նա առաջարկում էր ԼՂՀ իրավապահ մարմիններին այսուհետ քրեական հետապնդում սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, հիմնավորելով, որ ազատագրված տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, հետևաբար զիջումներից խոսելը հակասահմանադրական քայլ է:
«Արմեն Սարգսյանի կատարած հայտարարությամբ արտահայտվեց Արցախի ժողովրդի վճռական կեցվածքն ու դիրքորոշումը, ուղղված այն անձանց ու երկրներին, որոնք փորձում են սակարկության դնել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված Հայրենիքը և սերունդների ապագան:
Այս հայտարարությունով Սերժ Սարգսյանին ասվեց, թե որքան էլ նա դրսում խոսի, որ պատրաստ է ազատագրված յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին, ԼՂԻՄ-ի ինչ-որ կարգավիճակի և թղթի վրա ամրագրված, Արցախում բնակվող հայության ֆիզիկական անվտանգության ինչ-ինչ երաշխիքների դիմաց, Արցախի ազատության համար զոհված նահատակները, Արցախում բնակվող հայերը և իրենց զավակները դեմ են հայրենի հողի որևէ կորստի»,– նշում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:Saturday, October 31, 2009
Որքան էլ Սերժ Սարգսյանը խոսի շրջանները վերադարձնելու մասին, արցախցիները դեմ են. հայտարարություն
Tert.am. 30-10-2009- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր հանդես եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԼՂՀ Ազգային ժողովի նիստից հետո “ՀՅԴ-Շարժում-88” խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 29–ի հայտարարությանը, որով նա առաջարկում էր ԼՂՀ իրավապահ մարմիններին այսուհետ քրեական հետապնդում սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, հիմնավորելով, որ ազատագրված տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, հետևաբար զիջումներից խոսելը հակասահմանադրական քայլ է:
«Արմեն Սարգսյանի կատարած հայտարարությամբ արտահայտվեց Արցախի ժողովրդի վճռական կեցվածքն ու դիրքորոշումը, ուղղված այն անձանց ու երկրներին, որոնք փորձում են սակարկության դնել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված Հայրենիքը և սերունդների ապագան:
Այս հայտարարությունով Սերժ Սարգսյանին ասվեց, թե որքան էլ նա դրսում խոսի, որ պատրաստ է ազատագրված յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին, ԼՂԻՄ-ի ինչ-որ կարգավիճակի և թղթի վրա ամրագրված, Արցախում բնակվող հայության ֆիզիկական անվտանգության ինչ-ինչ երաշխիքների դիմաց, Արցախի ազատության համար զոհված նահատակները, Արցախում բնակվող հայերը և իրենց զավակները դեմ են հայրենի հողի որևէ կորստի»,– նշում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment