«ԱԶԳ», 28-10-2009 - «Նովոստի-Արմենիա» գործակալության տվյալներովՙ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նախօրեին Թբիլիսիի Marriott courtyard-ում կազմակերպել էր Ադրբեջանի դեսպանատան հրատարակած անգլերեն եւ ռուսերեն լեզվով «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիան ու դրա իրավական հետեւանքները» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, վրացի քաղաքագետներ, հասարակագետներ, կովկասագետներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ներածական հոդվածի կազմողն ու հեղինակը Վրաստանում Ադրբեջանի դեսպան պրոֆեսոր Նամիկ Ալիեւն է: «Գրքում ներառվել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի իրավական հետեւանքների մասին 3 զեկույց, որոնք ընդունվել են որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթեր», ելույթում ասել է Ալիեւը: Ադրբեջանցի դիվանագետը կրկին ներկայացրել է իր երկրի անզիջում դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ` թվարկելով իրավական փաստաթղթեր, որոնք իբր հաստատում են Հայաստանի «անօրինական» եւ «ագրեսիվ» գործողությունները: Նա Հայաստանին մի քանի անգամ անվանել է «ագրեսոր», որը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment