News.am. 22-10-2009 -Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր խորհրդում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթից հետո խոսել է նաեւ ընդդիմադիր «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ Սելահաթին Դեմիրթաշը։ Նա մեղադրել է թուրքական իշխանություններին՝ պատմությունը կեղծելու եւ պատմության գրքերում հայկական կոտորածների մասին չգրելու համար։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական խորհրդարանի ընդդիմադիր, քրդական «Ժողովրդական հասարակություն» (DTP) կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշն իր աջակցությունն է հայտնել ստորագրված արձանագրություններին, սակայն նշել է, որ թուրք-հայկական հարաբերություններում 100-ամյա խնդիրը դեռ կա եւ պետք է այն ավելի խիզախ քննարկել։
«Թուրքական իշխանությունների անկեղծությանը հավատալու համար՝ անհրաժեշտ է, որ պատմության գրքերում գրվեն հայ ժողովրդի հանդեպ իրականացրած կոտորածի մասին։ Թուրքիայի պատմության գրքերում ուռճացվել են հայերի կողմից կատարված հարձակումները, իսկ հայերի հանդեպ թուրքերի իրականացրած կոտորածները ընդհանրապես տեղ չեն գտել։ Թուրքական իշխանությունները Թուրքիայում դեռեւս շարունակվող հայերի հանդեպ թշնամությունը վերացնելու համար ոչ մի միջոց չեն ձեռնարկում։ Դրա վառ օրինակն է Հրանտ Դինքի սպանության գործում առկա անգործությունը։ Մինչեւ հիմա „հայի զավակ“ արտահայտությունը որպես հայհոյանք է ընկալվում Թուրքիայում։ Նախ եւ առաջ Թուրքիան պետք է հրաժարվի պատմության գրքերում թշնամանք տարածելուց։ Պետք է սկսել խաղաղության լեզուն պատմության գրքերում արտացոլել»,- ասել է նա ու հիշեցրել, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը մոտ մեկ տարի առաջ փորձել էր քննադատել Թուրքիայի նախագահ Գյուլին՝ ասելով որ նրա մոր արմատները հայկական են։
«Իր հերթին նախագահ Գյուլը անհանգիստ վիճակի մեջ էր՝ իր մոր հայկական ծագման հետ կապված քննարկումների պատճառով։ Պետությունը պետք է կանխարգելի հայ ինքնության դեմ տարածվող ռասիստական նկրտումները։ Ոչ միայն հայերի, այլեւ բոլոր էթնիկ խմբերի հանդեպ։ Վերջերս իր մահկանացուն կնքած հայտնի երաժիշտ Արամ Տիգրանիին արգելեցին թաղել Դիարբեքիրում՝ զուտ նրա ազգային ինքնության պատճառով»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների ելույթների ժամանակ հետաքրքիր իրադրություն էր ստեղծվել։ Երբ ամբիոնին է մոտեցել «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները ժամանակավորապես լքել են դահլիճը եւ հակառակը՝ երբ ամբիոնին է մոտեցել իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ ազգայանակ պատգամավորներն են լքել դահլիճը, սակայն նրանց ղեկավար Դեւլեթ Բահչելին ամբողջ ընթացքում մնացել է դահլիճում։Saturday, October 24, 2009
Քուրդ պատգամավորը խորհրդարանում մեղադրել է Թուրքիայի իշխանություններին՝ պատմությունը կեղծելու համար
News.am. 22-10-2009 -Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր խորհրդում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթից հետո խոսել է նաեւ ընդդիմադիր «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ Սելահաթին Դեմիրթաշը։ Նա մեղադրել է թուրքական իշխանություններին՝ պատմությունը կեղծելու եւ պատմության գրքերում հայկական կոտորածների մասին չգրելու համար։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական խորհրդարանի ընդդիմադիր, քրդական «Ժողովրդական հասարակություն» (DTP) կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշն իր աջակցությունն է հայտնել ստորագրված արձանագրություններին, սակայն նշել է, որ թուրք-հայկական հարաբերություններում 100-ամյա խնդիրը դեռ կա եւ պետք է այն ավելի խիզախ քննարկել։
«Թուրքական իշխանությունների անկեղծությանը հավատալու համար՝ անհրաժեշտ է, որ պատմության գրքերում գրվեն հայ ժողովրդի հանդեպ իրականացրած կոտորածի մասին։ Թուրքիայի պատմության գրքերում ուռճացվել են հայերի կողմից կատարված հարձակումները, իսկ հայերի հանդեպ թուրքերի իրականացրած կոտորածները ընդհանրապես տեղ չեն գտել։ Թուրքական իշխանությունները Թուրքիայում դեռեւս շարունակվող հայերի հանդեպ թշնամությունը վերացնելու համար ոչ մի միջոց չեն ձեռնարկում։ Դրա վառ օրինակն է Հրանտ Դինքի սպանության գործում առկա անգործությունը։ Մինչեւ հիմա „հայի զավակ“ արտահայտությունը որպես հայհոյանք է ընկալվում Թուրքիայում։ Նախ եւ առաջ Թուրքիան պետք է հրաժարվի պատմության գրքերում թշնամանք տարածելուց։ Պետք է սկսել խաղաղության լեզուն պատմության գրքերում արտացոլել»,- ասել է նա ու հիշեցրել, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը մոտ մեկ տարի առաջ փորձել էր քննադատել Թուրքիայի նախագահ Գյուլին՝ ասելով որ նրա մոր արմատները հայկական են։
«Իր հերթին նախագահ Գյուլը անհանգիստ վիճակի մեջ էր՝ իր մոր հայկական ծագման հետ կապված քննարկումների պատճառով։ Պետությունը պետք է կանխարգելի հայ ինքնության դեմ տարածվող ռասիստական նկրտումները։ Ոչ միայն հայերի, այլեւ բոլոր էթնիկ խմբերի հանդեպ։ Վերջերս իր մահկանացուն կնքած հայտնի երաժիշտ Արամ Տիգրանիին արգելեցին թաղել Դիարբեքիրում՝ զուտ նրա ազգային ինքնության պատճառով»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների ելույթների ժամանակ հետաքրքիր իրադրություն էր ստեղծվել։ Երբ ամբիոնին է մոտեցել «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները ժամանակավորապես լքել են դահլիճը եւ հակառակը՝ երբ ամբիոնին է մոտեցել իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ ազգայանակ պատգամավորներն են լքել դահլիճը, սակայն նրանց ղեկավար Դեւլեթ Բահչելին ամբողջ ընթացքում մնացել է դահլիճում։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment