Tert.am 7-10-2009- Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մի հարց է, որը կապված է յուրաքանչյուր հայի անվտանգության հետ` անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում: Նման կարծիքի է էտնոհոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Դա շատ զգայուն թեմա է»,- նշել է Նալչաջյանը` հավելելով, որ այդ հարցի շուրջ արձագանքը Հայաստանում և Սփյուռքում տարբեր է:
Ըստ հոգեբանի՝ հայկական հասարակությունում ընդվզում և շարժում չկա: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ տեղի բնակչությունը «տագնապով և ուշադրությամբ հետևում է, թե ինչ է տեղի ունենում»: Ելնելով դրանից` հոգեբանը հավելել է, որ կախված նրանից, թե այդ հարցի լուծման ինչպիսի մոտեցումներ են առաջարկվելու, զարգացման հետագա գործընթացները կարող են տարբերվել:
Նալչաջյանը նաև ներկայացրել է լրագրողներին ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են հանրության տրամադրություններին հայ-թուրքական համագործակցության նկատմամբ: Իր հետազոտությունում հոգեբանը բաժանել է հասարակությունը երեք խմբերի:
Առաջին խմբում տեղ են գտել այն մարդիկ, ովքեր կտրականապես ժխտում են որևէ հարաբերություն Թուրքիայի հետ: Ըստ Նալչաջյանի` հարցման մասնակիցների այդ խումբը հիմնավորում է իր տեսակետը այն դրդապատճառներով, որ հայկական կողմը իրավունք չունի ճակատ առ ճակատ հաստատել այդ հարաբերությունները, որ դրանք կարող են հանգեցնել բացասական հետևանքների:
Երկրորդ խմբի տեսակետը հոգեբանը ոչ լուրջ և մակերեսային է համարում: Երկրորդ խմբի հարցման մասնակիցները դրական են գնահատում հարաբերությունների բարելավումը: Ըստ իրենց`այդ գործընթացների ավարտից հետո նրանք ավելի լավ են ապրելու:
«Զարմանալի է, որ մեզ մոտ`երկրի ներսում, գտնվել են մարդիկ, ովքեր գործի են դնում թուրքական քարոզչությունը: Դա ամենավտանգավոր խումբն է»,- նշել է Նալչաջյանը: Այդ համատեքստում նա նաև հավելել է, որ «Թուրքիային հաջողվեց ինչ-որ չափով սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև»:
Իսկ ահա երրորդ խումբը կողմ է հարաբերությունների բարելավմանը, սակայն առաջարկում է որոշակի փոփոխություններ մտցնել:
«Այնուամենայնիվ, վիճակը համարում եմ շատ վտանգավոր, սա ոսկերչական աշխատանք է պահանջում»,- եզրափակել է Նալչաջյանը:Wednesday, October 7, 2009
Թուրքիային ինչ-որ չափով հաջողվել է սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև, հոգեբան
Tert.am 7-10-2009- Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մի հարց է, որը կապված է յուրաքանչյուր հայի անվտանգության հետ` անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում: Նման կարծիքի է էտնոհոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Դա շատ զգայուն թեմա է»,- նշել է Նալչաջյանը` հավելելով, որ այդ հարցի շուրջ արձագանքը Հայաստանում և Սփյուռքում տարբեր է:
Ըստ հոգեբանի՝ հայկական հասարակությունում ընդվզում և շարժում չկա: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ տեղի բնակչությունը «տագնապով և ուշադրությամբ հետևում է, թե ինչ է տեղի ունենում»: Ելնելով դրանից` հոգեբանը հավելել է, որ կախված նրանից, թե այդ հարցի լուծման ինչպիսի մոտեցումներ են առաջարկվելու, զարգացման հետագա գործընթացները կարող են տարբերվել:
Նալչաջյանը նաև ներկայացրել է լրագրողներին ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են հանրության տրամադրություններին հայ-թուրքական համագործակցության նկատմամբ: Իր հետազոտությունում հոգեբանը բաժանել է հասարակությունը երեք խմբերի:
Առաջին խմբում տեղ են գտել այն մարդիկ, ովքեր կտրականապես ժխտում են որևէ հարաբերություն Թուրքիայի հետ: Ըստ Նալչաջյանի` հարցման մասնակիցների այդ խումբը հիմնավորում է իր տեսակետը այն դրդապատճառներով, որ հայկական կողմը իրավունք չունի ճակատ առ ճակատ հաստատել այդ հարաբերությունները, որ դրանք կարող են հանգեցնել բացասական հետևանքների:
Երկրորդ խմբի տեսակետը հոգեբանը ոչ լուրջ և մակերեսային է համարում: Երկրորդ խմբի հարցման մասնակիցները դրական են գնահատում հարաբերությունների բարելավումը: Ըստ իրենց`այդ գործընթացների ավարտից հետո նրանք ավելի լավ են ապրելու:
«Զարմանալի է, որ մեզ մոտ`երկրի ներսում, գտնվել են մարդիկ, ովքեր գործի են դնում թուրքական քարոզչությունը: Դա ամենավտանգավոր խումբն է»,- նշել է Նալչաջյանը: Այդ համատեքստում նա նաև հավելել է, որ «Թուրքիային հաջողվեց ինչ-որ չափով սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև»:
Իսկ ահա երրորդ խումբը կողմ է հարաբերությունների բարելավմանը, սակայն առաջարկում է որոշակի փոփոխություններ մտցնել:
«Այնուամենայնիվ, վիճակը համարում եմ շատ վտանգավոր, սա ոսկերչական աշխատանք է պահանջում»,- եզրափակել է Նալչաջյանը:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment