News.am. 26-10-2009- Թուրքիայի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույում անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների հետագա գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
«Ստորագրված արձանագրությունների քննարկման թուրքական խորհրդարանի օրակարգը մենք չենք հայտարարում։ Այդ օրակարգը կհայտնեն խորհրդարանի խմբակցությունները։ Մենք միայն արձանագրությունները ուղարկում ենք խորհրդարանի նախագահություն։ Խորհրդարանի նախագահությունը կսկսի գործընթացը։ Ոչինչ փակ դռների ետեւում չի լինելու։ Ստորագրությունների հետ կապված բոլոր հարցերի շուրջ Թուրքիայի արտգործնախարարը խորհրդարանում բացատրություններ կտա։ Մենք կուզենանք, որ Հայաստանի հետ այս քայլը անելիս ստանանք նաեւ Մինսկի եռյակի աջակցությունը։ Ես այս մասին խոսել եմ ԱՄՆ նախագահի եւ ՌԴ նախագահի հետ։ Նույն հարցի շուրջ էլ մեր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։ Մենք նրանցից խնդրել ենք արագացնել գործընթացը։ Որովհետեւ եթե Մինսկի եռյակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը մի որոշակի դրական կետի չբերի՝ դա մեր գործը կդժվարացնի»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment