«Լրագիր» 29-10-2009- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է Արեւմուտքի հետ միջուկային գործակցության: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Իրանի առաջնորդի խոսքով, նա ողջունում է միջուկային վառելիքի փոխանակումը արեւմտյան տերությունների հետ, ինչպես նաեւ գործակցությունը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: Իրանի նախագահը ավելացրել է, թե դա Թեհրանին կտա «համաշխարհային տերությունների եւ ՄԱԳԱՏԵ-ի ազնվությունը գնահատելու» հնարավորություն: Միեւնույն ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը ոչ մի քայլ չի նահանջի միջուկային ծրագիր իրականացնելու իր իրավունքից:
Thursday, October 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment