Tuesday, October 27, 2009

Առաջիկա օրերին Կարսում տեղի կունենա՞ Հայաստանի ու Թուրքիայի հնագետների եւ պատմաբանների հանդիպումը

/PanARMENIAN.Net/ 26.10.2009 - Առաջիկա օրերին Կարսում տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի մասնագետների` հնագետների եւ պատմաբանների հանդիպումը: Գիտնականները լուծելու են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի պատմամաշկութային հուշարձանների վերակառուցման հարցերը: Ըստ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթոգրուլ Գյունայի, շարունակվում է համատեղ հանձանժողովի ստեղծմանն ուղղված աշխատանքը, որը որոշում կկայացնի Անիի վերակառուցման վերաբերյալ, հաղորդում է Patronalardunyasi-ն: «Քննարկվում են հանձնաժողովի ստեղծման վերջին մանրամասները, եւ մոտ ապագայում դուք կդառնաք այդ կառույցի գործունեության վկաները»,-ասել է Գյունայը: Ըստ նախարարի, առաջիկայում նախատեսվում է համատեղ մշակութային ծրագրեր սկսել, որոնց կմասնակցեն հայ եւ թուրք երգիչներ ու երաժիշտներ: «Հայտնի թուրք երգիչներից եւ երաժիշտներից որանք հայկական արմատներ ունեն: Հարաբերություններ ստեղծելով, մենք չպետք է ելնենք ինչ-որ տհաճ նրբություններից, այլ համատեղ ուժերով դրական պահեր գտնենք հարաբերություններում»,-ասել է նախարարը` հավելելով, որ չի բացառում Հայաստան իր այցելության հնարավորությունն առաջիկայում:

No comments: