/PanARMENIAN.Net/ 22.10.2009 - Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդիրը չի քննարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հայկական կողմը հրաժարվել է քննարկել այդ հարցն առանց ղարաբաղյան կողմի մասնակցության:
«Հանդիպումը բավական կառուցողական էր: Հիմնականում դիտարկվում էին հումանիտար հարցեր, առողջապահության եւ մշակույթի ոլոչտներում փոխգործակցության հնարավորություններ, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունը»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու ինքնավար պետություններ են, որոնք բացի ղարաբաղյան հակամարտությունից շատ այլ խնդիրներ ունեն, որ պետք է լուծել: «Ադրբեջանական կողմը միշտ պնդել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի, երկրների միջեւ ոչ մի երկխոսություն չի լինելու, իսկ մենք հակառակն ենք կարծում»,- նշել է Հովհաննիսյանը` ավելացնելով, որ երկխոսության օգնությամբ կողմերը կկարողանան ազատվել արհեստականորեն ստեղծված թշնամու կերպարից:Saturday, October 24, 2009
Հայկական կողմը հրաժարվեց քննարկել ղարաբաղյան հիմնահարցը ադրբեջանցի պատգամավորների հետ
/PanARMENIAN.Net/ 22.10.2009 - Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդիրը չի քննարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հայկական կողմը հրաժարվել է քննարկել այդ հարցն առանց ղարաբաղյան կողմի մասնակցության:
«Հանդիպումը բավական կառուցողական էր: Հիմնականում դիտարկվում էին հումանիտար հարցեր, առողջապահության եւ մշակույթի ոլոչտներում փոխգործակցության հնարավորություններ, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունը»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու ինքնավար պետություններ են, որոնք բացի ղարաբաղյան հակամարտությունից շատ այլ խնդիրներ ունեն, որ պետք է լուծել: «Ադրբեջանական կողմը միշտ պնդել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի, երկրների միջեւ ոչ մի երկխոսություն չի լինելու, իսկ մենք հակառակն ենք կարծում»,- նշել է Հովհաննիսյանը` ավելացնելով, որ երկխոսության օգնությամբ կողմերը կկարողանան ազատվել արհեստականորեն ստեղծված թշնամու կերպարից:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment