
Panorama.am- 3-10-2009- Ռուսաստանը չի ճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը` ի պատասխան Թուրիքայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Ռուսաստանը առևտրի մեջ չի մտնի: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը երկօրյա այցով գտնվում է Սուխումիում: Հիշեցնենք, որ նման հնարավոր «առևտրի» մասին լուրեր էին տարածել թուրքական լրատվամիջոցները:
«Մենք հակված չենք փոխադարձ` ես` քեզ, դու` ինձ սկզբունքով առաջնորդվող գործարքների: Պատմական, բարոյական տեսանկյունից` դրանք տարբեր իրավիճակներ են: Առևտուրն այստեղ անընդունելի է»,-«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` հայտարարել է Լավրովը:
No comments:
Post a Comment