Sunday, October 25, 2009

Էրդողան.Երկու երկրների հարաբերությունները լավ են ասելով` ես չե՞մ կարողանալու ճշմարտությունը ասել

Panorama.am. 24-10-2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրածովյան խորհրդարանական ասամբլեայի Գլխավոր խորհրդում ունեցած ելույթից հետո կարճատև զրույց է ունեցել Իսրայելի արտգործնախարարի օգնական Մաժալի Վեբիի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական կայքը: Մաժալի Վեբիի այն նկատառմանը, թե Իսրայելում էլ երեխաներ կան, Էրդողանն իսկույն հակադարձել է. «Պաղեստինո՞ւմ թե՞ Իսրայելում են ավելի շատ երեխաներ մահանում»: Այնուհետև այդ թեմայով լրագրողների հարցերին պատասխանող Էրդողանը նշել է. «Ինձ ասաց, որ Իսրայելում էլ են երեխաներ մահանում: Ես էլ ընդգծեցի, որ Պաղեստինում ավելի շատ երեխաներ են մահանում: Ի՞նչ է` երկու երկրների հարաբերությունները լավ են ասելով` ես չե՞մ կարողանալու ճշմարտությունը ասել»: Թուրքիայի վարչապետն նաև ընդգծել է, որ Իսրայելն ատոմային զենք ունեցող պետություն է, որի զինված ուժերը պաղեստինցիների դեմ ռազմական գործողություններում կիրառում են ֆոսֆորային ռումբեր:

No comments: