News.am 30-10-2009- Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը հիշեցնում է հիտլերական Գերմանիայի քաղաքականությանը: Այդ մասին, հոկտեմբերի 29-ին, բրիտանական «The Guardian» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը՝ ինքնակոչ Հարավային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մահմեդ Ալի Թալեաթի հետ հանդիպման ժամանակ:
«Ես Թուրքիան չեմ համեմատում ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց խելամիտ չէ ասել` Թուրքիայի առջեւ պահանջներ մի դրեք, նա կարող է զայրանալ: Գոյություն ունեն օրենքներ, որոնցով Թուրքիան չի առաջնորդվում.. Դա ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակը, երբ հանգստացնում էին Հիտլերին, որպեսզի նա չդառնա ավելի ագրեսիվ: Ֆաշիզմը մնում է ֆաշիզմ, իսկ Հիտլերը մնում է Հիտլեր»,-հայտարարել է Քրիստոֆիասը:
Նրա խոսքով` Եվրամիությունը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա Թուրքիային իրեն պահանջներ ներկայացնել: Շոշափելով կիպրոսյան խնդիրները, Դիմիտրիս Քրիստոֆիասը նշել է, որ իրենց եւ թուրքերի միջեւ շատ տարաձայնություններ կան` կապված այդ հարցի հետ:
Ընդ որում, թուրքական կառավարությունում առաջացած լճացման մեղքի բաժնի մեծ մասը Կիպրոսի նախագահը դրեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ."Մենք համաձայն չենք Էրդողանի եւ ոչ մի խոսքին"։
Մեծամասամբ Կիպրոսի հետ բանակցություններից է կախված Թուրքիայի անդամակցումը Եվրոպական միությանը։ Անկարայի եւ Բրյուսելի միջեւ բարդ բանակցություները Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու շուրջ սառեցվել էին անդամակցությանը Կիպրոսի հունական հատվածի դեմ լինելու պատճառով, հիշեցնում է «The Guardian»-ը։Saturday, October 31, 2009
Կիպրոսի նախագահ. Թուրքիայի քաղաքականությունը հիշեցնում է հիտլերյան Գերմանիայի քաղաքականությանը
News.am 30-10-2009- Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը հիշեցնում է հիտլերական Գերմանիայի քաղաքականությանը: Այդ մասին, հոկտեմբերի 29-ին, բրիտանական «The Guardian» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը՝ ինքնակոչ Հարավային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մահմեդ Ալի Թալեաթի հետ հանդիպման ժամանակ:
«Ես Թուրքիան չեմ համեմատում ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց խելամիտ չէ ասել` Թուրքիայի առջեւ պահանջներ մի դրեք, նա կարող է զայրանալ: Գոյություն ունեն օրենքներ, որոնցով Թուրքիան չի առաջնորդվում.. Դա ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակը, երբ հանգստացնում էին Հիտլերին, որպեսզի նա չդառնա ավելի ագրեսիվ: Ֆաշիզմը մնում է ֆաշիզմ, իսկ Հիտլերը մնում է Հիտլեր»,-հայտարարել է Քրիստոֆիասը:
Նրա խոսքով` Եվրամիությունը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա Թուրքիային իրեն պահանջներ ներկայացնել: Շոշափելով կիպրոսյան խնդիրները, Դիմիտրիս Քրիստոֆիասը նշել է, որ իրենց եւ թուրքերի միջեւ շատ տարաձայնություններ կան` կապված այդ հարցի հետ:
Ընդ որում, թուրքական կառավարությունում առաջացած լճացման մեղքի բաժնի մեծ մասը Կիպրոսի նախագահը դրեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ."Մենք համաձայն չենք Էրդողանի եւ ոչ մի խոսքին"։
Մեծամասամբ Կիպրոսի հետ բանակցություններից է կախված Թուրքիայի անդամակցումը Եվրոպական միությանը։ Անկարայի եւ Բրյուսելի միջեւ բարդ բանակցություները Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու շուրջ սառեցվել էին անդամակցությանը Կիպրոսի հունական հատվածի դեմ լինելու պատճառով, հիշեցնում է «The Guardian»-ը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment