Saturday, October 24, 2009

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհանգստացած է, որ Թուրքիան կարող է էլեկտրաէներգիա գնել Հայաստանից

News.am. 22-10-2009 -Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ Թուրքիան ու Հայաստանը կարող են համաձայնագիր ստորագրել Էլեկտրաէներգիայի մատակարարումների վերաբերյալ, ասել է. «Նման տեղեկությունը կրկին հաստատում է մեր մտահոգությունը: Ինչպես մենք հայտնել էին մեր նախկին հայտարարություններում, հայ-թուրքական սահմանը բացելու եւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության արդյունքում, Թուրքիայից Հայաստան ուղղվող ֆինանսական միջոցները հիմք են դառնալու Հայաստանի համար ադրբեջանական տարածքները օկուպացված պահելու եւ իր դիրքերը բանակցային գործընթացում կարծրացնելու համար: Եթե լրատվամիջոցների տարածած տեղեկությունները ճիշտ են եւ թուրքական կողմը արդեն հիմա մտադիր է էներգիա գնել Հայաստանից, ապա ֆինանսական միջոցներն ու Թուրքիայի ներդրումները այդ երկրում նպաստելու են Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը: Կարեւոր է, որպեսզի թուրք հասարակությունը տեղեկացված լինի սրա մասին»:

No comments: