/PanARMENIAN.Net/ 02.10.2009 -«Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունների ստորագրումից 10 օր առաջ ազդեցիկ հայ համայնքները դեմ են արտահայտվում: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կժամանի ուղեկիցների հետ, սակայն ակնհայտ է, եւ ինքն էլ դա շատ լավ գիտի, որ ինքը միայնակ պետք է հակազդի ողջ Սփյուռքին: Առաջին անգամ նրա դեմ են ելել աշխարհով մեկ սփռված շուրջ 9 մլն հայեր, 9 մլն ազդեցիկ մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում տնտեսության եւ քաղաքականության մեջ»,-գրում է իտալական La Stampa թերթը «Ոչ» հայկական սփյուռքից» հոդվածում:
Թերթը հիշեցնում է, որ դարավոր թշնամանքից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու մասին սենսացիոն հայտարարությունը հնչեց օգոստոսի 31-ին: Սակայն հայկական Սփյուռքը, ընթերցելով ամիսների բանակցությունների արդյունքում ծնված արձանագրությունները, նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին ակնարկ չտեսավ այնտեղ: Ուստի որոշեց այս անգամ չսատարել իր պատմական հայրենիքի նախագահին: Ակնկալվում է, որ արձանագրությունները կվավերացվեն երկու պետությունների խորհրդարանների կողմից եւ կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն չորս օր առաջ ֆրանսահայերը հանդես եկան կոչով` պահանջելով հրաժարվել համաձայնագրից: «Ոչ» խորագրով հայտարարությունը զետեղված է http://www.votch.org կայքում, որի տակ կարող են ստորագրվել բոլոր ցանկացողները: Արդեն հարյուրավոր ստորագրություններ են հավաքվել: Ստորագրվել են մտավորակններ եւ ուղղակի հայկական ծագում ունեցող, կամ նույնիսկ չունեցող, մարդիկ աշխարհի 31 երկրներից: Նման կոչ է շրջանառության մեջ դրվել նաեւ Կանադայում:
Ահա նման ծանր հանգամանքներում մեկնարկեց ՀՀ նախագահի ուղեւորությունը, որը Փարիզից հետո կմեկնի Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Ռուսաստան: Իտալիայից սփյուռքը կներկայացնեն երկու հայեր: Երկուսն էլ, ինչպես եւ մյուսները, դեմ են արձանագրությունների վավերացմանը: «Մենք բոլորս թուրքերի կողմից տանջամահ արված 1,5 մլն հայերի ժառանգներն ենք: Մենք արդարություն ենք պահանջում: Ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել անցյալի սխալները»,-ասում է Իտալիայում Եվրոպայի հայերի դաշնության ներկայացուցիչ Ալեկո Բեզիկյանը: Իսկ եթե՞ Հայաստանի Հանրապետությունը որոշի ստորագրել արձանագրություններն անհամաձայններին հակառակ: «Այն դեպքում Սփյուռքը կփոխի իր քաղաքականությունը: Եթե այսօր հայերը հնարավորություն ունեն արժանապատիվ ապրել Հայաստանում, դա միայն սփյուռքի օգնության շնորհիվ է: Սա շանտաժ չէ, սա իրականությունն է»:
Մինչդեռ սթափ հանդարտության կոչ է անում գրող Անտոնիա Արսլանը` արյունահեղությունից մազապուրծ իր ընտանիքի պատմությունը ներկայացնող երկու վեպերի հեղինակը.«Ես կցանկանայի, որ մենք առավել լավատեսորեն վերաբերվենք այս մերձեցմանը: Բանակցությունները տեւական են եղել, չի կարելի վստահ լինել, որ մեզ հայտնի են բոլոր նրբությունները: Սակայն ես չեմ կարծում, թե Թուրքիան կցանկանա խոչընդոտել իր ընթացքը դեպի Արեւմուտք ու առաջընթացը: Իսկ մենք, սփյուռքահայերս, գուցե, ի վիճակի չենք հասկանալու, թե ինչպիսին են կյանքի իրական պայմանները Հայաստանում, եւ որքանով դրանք կարող են բարելավվել այդ համաձայնագրի շնորհիվ»:Saturday, October 3, 2009
La Stampa. Սերժ Սարգսյանն միայնակ պետք է դիմակայի ողջ Սփյուռքին
/PanARMENIAN.Net/ 02.10.2009 -«Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունների ստորագրումից 10 օր առաջ ազդեցիկ հայ համայնքները դեմ են արտահայտվում: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կժամանի ուղեկիցների հետ, սակայն ակնհայտ է, եւ ինքն էլ դա շատ լավ գիտի, որ ինքը միայնակ պետք է հակազդի ողջ Սփյուռքին: Առաջին անգամ նրա դեմ են ելել աշխարհով մեկ սփռված շուրջ 9 մլն հայեր, 9 մլն ազդեցիկ մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում տնտեսության եւ քաղաքականության մեջ»,-գրում է իտալական La Stampa թերթը «Ոչ» հայկական սփյուռքից» հոդվածում:
Թերթը հիշեցնում է, որ դարավոր թշնամանքից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու մասին սենսացիոն հայտարարությունը հնչեց օգոստոսի 31-ին: Սակայն հայկական Սփյուռքը, ընթերցելով ամիսների բանակցությունների արդյունքում ծնված արձանագրությունները, նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին ակնարկ չտեսավ այնտեղ: Ուստի որոշեց այս անգամ չսատարել իր պատմական հայրենիքի նախագահին: Ակնկալվում է, որ արձանագրությունները կվավերացվեն երկու պետությունների խորհրդարանների կողմից եւ կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն չորս օր առաջ ֆրանսահայերը հանդես եկան կոչով` պահանջելով հրաժարվել համաձայնագրից: «Ոչ» խորագրով հայտարարությունը զետեղված է http://www.votch.org կայքում, որի տակ կարող են ստորագրվել բոլոր ցանկացողները: Արդեն հարյուրավոր ստորագրություններ են հավաքվել: Ստորագրվել են մտավորակններ եւ ուղղակի հայկական ծագում ունեցող, կամ նույնիսկ չունեցող, մարդիկ աշխարհի 31 երկրներից: Նման կոչ է շրջանառության մեջ դրվել նաեւ Կանադայում:
Ահա նման ծանր հանգամանքներում մեկնարկեց ՀՀ նախագահի ուղեւորությունը, որը Փարիզից հետո կմեկնի Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Ռուսաստան: Իտալիայից սփյուռքը կներկայացնեն երկու հայեր: Երկուսն էլ, ինչպես եւ մյուսները, դեմ են արձանագրությունների վավերացմանը: «Մենք բոլորս թուրքերի կողմից տանջամահ արված 1,5 մլն հայերի ժառանգներն ենք: Մենք արդարություն ենք պահանջում: Ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել անցյալի սխալները»,-ասում է Իտալիայում Եվրոպայի հայերի դաշնության ներկայացուցիչ Ալեկո Բեզիկյանը: Իսկ եթե՞ Հայաստանի Հանրապետությունը որոշի ստորագրել արձանագրություններն անհամաձայններին հակառակ: «Այն դեպքում Սփյուռքը կփոխի իր քաղաքականությունը: Եթե այսօր հայերը հնարավորություն ունեն արժանապատիվ ապրել Հայաստանում, դա միայն սփյուռքի օգնության շնորհիվ է: Սա շանտաժ չէ, սա իրականությունն է»:
Մինչդեռ սթափ հանդարտության կոչ է անում գրող Անտոնիա Արսլանը` արյունահեղությունից մազապուրծ իր ընտանիքի պատմությունը ներկայացնող երկու վեպերի հեղինակը.«Ես կցանկանայի, որ մենք առավել լավատեսորեն վերաբերվենք այս մերձեցմանը: Բանակցությունները տեւական են եղել, չի կարելի վստահ լինել, որ մեզ հայտնի են բոլոր նրբությունները: Սակայն ես չեմ կարծում, թե Թուրքիան կցանկանա խոչընդոտել իր ընթացքը դեպի Արեւմուտք ու առաջընթացը: Իսկ մենք, սփյուռքահայերս, գուցե, ի վիճակի չենք հասկանալու, թե ինչպիսին են կյանքի իրական պայմանները Հայաստանում, եւ որքանով դրանք կարող են բարելավվել այդ համաձայնագրի շնորհիվ»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment