Panorama.am. 30-11-2009- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան «Newsweek» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թեև եվրաանդամակցության բանակցության գործընթացն Անկարայի համար ռազմավարական նախապատվություն է, սակայն դա չի նշանակում, որ անտեսվելու են Մերձավոր Արևելքը, Ասիան և Աֆրիկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջը:
Դավութօղլուն, ընդգծելով, որ Թուրքիան և եվրոպական, և ասիական երկիր է, ասել է.
«Մենք ուղղակիորեն հեռահաղորդակցված ենք Բալկանների, Կովկասի և Մերձավոր Արևելքի հետ: Ահա թե ինչու թուրքական արտաքին քաղաքականությունը պետք է բովանդակի տարածաշրջանն ու լինի առավել մեծամասշտաբ: Միևնույն ժամանակ մենք նաև Եվրոպայի պատմության մասն ենք կազմում: Մերձավոր Արևելքի և Բալկանների ավելի քան 20 պետություններ իրենց պատմությունը կարող են շարադրել Թուրքիայի արխիվային նյութերն օգտագործելով միայն»:
Թուրքիայի արտգործնախարարը նկատել է տվել, որ Սառը պատերազմի ավարտից հետո ժամանակի հրամայական է դարձել բոլոր հարևան տարածաշրջանների երկրներին հետ հարաբերվելը: Նա վերահաստատել է, որ իր երկրի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Եվրամիությանն անդամակցելը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով «զրո խնդիր» բնորոշվող քաղաքականությանը, նշել է, որ այն կիրառելի է բոլոր հարևանների նկատմամբ: Դավութօղլուն, օրինակ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք-իրանական սահմանն անփոփոխ է մնացել արդեն 370 տարի: Սակայն հարևանների հետ զրո խնդիրը միայն Իրանին չի վերաբերում:
«Այսօր Ռուսաստանը մեր ամենամեծ առևտրային գործընկերն է: Հունաստանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները գերազանց են: Չեք կարող ասել, թե Թուրքիան Իրանին առանձնահատուկ նախապատվություն է տալիս: Հարցը պետք է սա լինի: Մեր հարևանների հետ զրո խնդիրը համահո՞ւնչ է, արդյոք,. ԵՄ-ի անդամի թեկնածության ու «ՆԱՏՕ»-ի անդամության հետ: Ըստ մեզ` այո, համահունչ է»:
Թղթակցի այն նկատառմանը, թե Թուրքիայի տարածաշրջանային ազդեցիկ քաղաքականությունը պայմանավորված եղել իրաքյան դեպքերով, Դավութօղլուն առարկել է.
«Եթե նույնիսկ Իրաքում պատերազմ չլիներ, մեկ է, Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը նույնն էր լինելու: Մեր մերձավորարևելյան, կովկասյան և բալկանյան քաղաքականությունները պատեհապաշտ չեն, իրենց հիմքում ամուր սկզբունքներ ունեն»:
Դավութօղլուն մի քանի օրինակներով ամփոփ ներկայացրել է Թուրքիայի տարածաշրջանային ակտիվությունը:
• Թուրքիան առաջին քայլն է կատարել միջնորդելու Իսրայել-Սիրիա բանակցություններին:
• Թուրքիան կարողացել է միավորել Իրաքի սուննի մահմեդականների անջատ գործող խմբերին և համոզել նրանց մասնակցել երկրի քաղաքական կյանքին:
• Թուրքիան բավական ակտիվ դերակատարություն է ստանձնել Լիբանանում սուննի և շիա մահմեդականներ միջև ծագած լարվածությունը հարթելու գործում:
• Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Գազայի հատվածում հրադադարի հաստատման համար:
• Թուրքիան աշխատում է Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված հարցերը լուծելու ուղղությամբ:
• Հայաստանի հետ ստորագրեց արձանագրություններ:
• Քայլեր է կատարել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար:
• Վրացական ճգնաժամի պայմաններում օրակարգ է բերել կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմի գաղափարն:
• Միջնոդրություն է ստանձնել Բոսնիա-Հերցոգովինայի և Սերբիայի միջև:
Վերջում Դավութօղլուին հարց է ուղղվել, թե ինչպիսին է լինելու Թուրքիան 10 տարի հետո: Արտգործնախարարը պատասխանել է, որ 10 տարի հետո Թուրքիան տնտեսապես արդեն ինտեգրված կլինի իր բոլոր հարևանների հետ: Հիմնված կլինեն առողջ փոխհարաբերություններ:
«Բացի այդ Թուրքիան արդեն անդամակցած կլինի Եվրամիությանը, էլ ավելի կամրապնդի իր դիրքերը ՆԱՏՕ-ում: G20-ում և տնտեսական այլ կազմակերպություններում առանցքային դիրք զբաղեցրած կլինի: Չեմ կարծում թե մենք չենք կարող այդ նպատակներին չհասնել մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակը` 2023 թվականը»,- վստահեցրել է Ահմեթ Դավութօղլուն
Հ.Գ. Այդ պարբերականում Դավութօղլուն բնութագրվել է հետևյալ կերպ. «Նախկինում համալսարանական պրոֆեսոր, Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական աներևակայելի մերձեցմանն ու Սիրիայի հետ ջերմ հարաբերությունների հաստատմանն ուղղված Անկարայի դիվանագիտական նոր նախաձեռնության հետևում կանգնած անձ»:Monday, November 30, 2009
Դավութօղլուն ինչպե°ս է տեսնում Թուրքիան 10 տարի անց

Հ.Գ. Այդ պարբերականում Դավութօղլուն բնութագրվել է հետևյալ կերպ. «Նախկինում համալսարանական պրոֆեսոր, Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական աներևակայելի մերձեցմանն ու Սիրիայի հետ ջերմ հարաբերությունների հաստատմանն ուղղված Անկարայի դիվանագիտական նոր նախաձեռնության հետևում կանգնած անձ»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment