«ՀԵՏՔ» 22-11-2009- Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կեսգիշերին կայացած մանկական «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը և Բելգիան հայտնվեցին նույն` երկրորդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նիդերլադների ներկայացուցիչը` Ռալֆը «Click-Clack» երգով, երկրորդ տեղում հայտնվեցին Բելգիան և Հայաստանը` հավասար քանակությամբ հավաքած միավորների համաձայն` 116: Սակայն վերջնական հորիզոնականը դեռ չհրապարակվեց: Այն պարզ կդառնա, երբ հաշվարկեն երկու երկրների ստացած ամենաբարձր` 12 միավորների քանակը:
Լաուրա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով առաջատարի դիրքերում էր ողջ քվեարկության ընթացքում: Կիպրոսի, Ուկրաինայի և Բելգիայի քվեարկությունից հետո Լաուրա Հայրապետյանը հայտնվեց առաջին հորիզոնականում: Հայաստանը 12 միավոր ստացավ Ռուսաստանից, Վրաստանից, Կիպրոսից, 10 միավոր` Շվեդիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Բելգիայից: Բելառուսից` 8, Սերբիայից` 7, Ռումինիայից և Մալթայից` 6, Մակեդոնիայից` 1 միավոր: Վերջին քվեարկող երկիրը Մակեդոնիան էր, որը Հայաստանին տվեց 1 միավոր, և Հայաստանն անմիջապես առաջին հորիզոնականը զիջեց Նիդերլանդներին:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Ուկրաինային, 10 միավորը` Ռուսաստանին, Նիդերլանդներին` 8 միավոր, 7միավոր` Բելգիային, 6 միավոր` Վրաստանին:Sunday, November 22, 2009
Հայաստանը մանկական «Եվրատեսիլ-2009»-ում երկրորդ հորիզոնականը կիսեց Բելգիայի հետ
«ՀԵՏՔ» 22-11-2009- Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կեսգիշերին կայացած մանկական «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը և Բելգիան հայտնվեցին նույն` երկրորդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նիդերլադների ներկայացուցիչը` Ռալֆը «Click-Clack» երգով, երկրորդ տեղում հայտնվեցին Բելգիան և Հայաստանը` հավասար քանակությամբ հավաքած միավորների համաձայն` 116: Սակայն վերջնական հորիզոնականը դեռ չհրապարակվեց: Այն պարզ կդառնա, երբ հաշվարկեն երկու երկրների ստացած ամենաբարձր` 12 միավորների քանակը:
Լաուրա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով առաջատարի դիրքերում էր ողջ քվեարկության ընթացքում: Կիպրոսի, Ուկրաինայի և Բելգիայի քվեարկությունից հետո Լաուրա Հայրապետյանը հայտնվեց առաջին հորիզոնականում: Հայաստանը 12 միավոր ստացավ Ռուսաստանից, Վրաստանից, Կիպրոսից, 10 միավոր` Շվեդիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Բելգիայից: Բելառուսից` 8, Սերբիայից` 7, Ռումինիայից և Մալթայից` 6, Մակեդոնիայից` 1 միավոր: Վերջին քվեարկող երկիրը Մակեդոնիան էր, որը Հայաստանին տվեց 1 միավոր, և Հայաստանն անմիջապես առաջին հորիզոնականը զիջեց Նիդերլանդներին:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Ուկրաինային, 10 միավորը` Ռուսաստանին, Նիդերլանդներին` 8 միավոր, 7միավոր` Բելգիային, 6 միավոր` Վրաստանին:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment