Sunday, November 22, 2009

Եվրոպայի Հայերի Համագումար

Եվրոպայի Հայերի Համագումար (Assembly of Armenians of Europe) Ընդհանուր ժողովի հրավեր Հարգելի Անդամներ, սիրելի Հայրենակիցներ. Եվրոպայի Հայերի Համագումարը (այսուհետ. ԵՀՀ) հիմնադրվել է 2003 –թվականին, իր մեջ ներառելով Եվրոպայի բազմաթիվ երկրների հայկական կազմակերպություններին եւ անհատներին: Համագումարը երեք բեղմնավոր տարիներ աշխատեց առավելագույն արդյունքներով, իսկ վերջին տարիներին հիմնականում ֆինանսական դժվարությունների հետեւանքով գրեթե դադարեցին կազմակերպության աշխատանքները: Առ ի գիտություն տեղեկացնենք նաեւ, որ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Եվրոպայում մի խումբ մտավոր ուժեր համախմբվելով ստեղծեցին «Նախաձեռնող խումբ» անունը կրող մի հանձնախումբ, որը ընդառաջելով Համագումարի նախկին վարչական ակտիվիստների առաջարկին` ստանձնեցին ԵՀՀ-ի վերակազմավորման աշխատանքների ու ընդհանուր ժողովի նախապատրաստման գործընթացը: Վերանայվեց ու վերամշակվեց ԵՀՀ-ի կանոնադրությունը, որը համապատասխանում է ժամանակակից մարտահրավերներին: <<Նախաձեռնող խումբը>> մշակել է ընդհանուր «Հայեցակարգ», եւ կցագրվում է այս գրությանը՝ առ ի քննարկություն, որը որպես կանոնադրության անբաժանելի մաս պիտի հաստատվի ընդհանուր ժողովում: ԵՀՀ-ի հիմնական նպատակն է պաշտպանել հայ ժողովրդի համընդհանուր շահերը, պայքարել Արցախի անկախության ամրապնդման եւ միջազգային հաստատման ի խնդիր, պայքարել ցեղասպանության ճանաչման եւ արդար պահանջների իրականացման համար: Ներկա փուլում անհրաժեշտ ու հարկավոր է մեր հայրենաբնակ ժողովրդի հետ կողք կողքի պայքարել Հայաստանում ժողովրդավարության եւ մարդկային իրավունքների ու ազատությունների հաստատման եւ զարգացման համար: Հարգելի Անդամներ, սիրելի Հայրենակիցներ, Այսու հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու ԵՀՀ-ի վերակազմավորման ընդհանուր ժողովին, որը տեղի կունենա Գերմանիայի Քյոլն քաղաքում՝ 2009 թվի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին: Ճշկրիտ հասցեն առաջիկա օրերին Ձեզ կտեղեկացնենք: E-mail: nakhagitc_09@yahoo.com Ընդհանուր ժողովի օրակարգ. 1) Բարի գալուստ եւ բացման խոսք. 2) ժողովի իրավասության ճշտում. 2) ժողովի դիվանի (նախագահի, քարտուղարի) ընտրություն . 3) Նախաձեռնող խմբի զեկույցը եւ ԵՀՀ-ի վերակազմավորման մասին բացատրություններ. 4) Կանոնադրության քննարկում, առաջարկների հավաքագրում եւ վերջնական վավերացում. 5) Նոր անդամների անդամակցության դիմումի քննարկում եւ ընդունում. 6) Ապագա աշխատանքների ճշտում եւ ծրագրերի հաստատում. 7) Նոր Վարչության ընտրություն. 8) Զանազան. 9) Ժողովի փակում. ԵՀՀ վերակազմավորման նախաձեռնող խումբ Գերմանիա, 2009 թ. նոյեմբեր 12 Հավելյալ հարցերի համար կապվել՝ Կարո Հակոբյան Հեռ: Mob: 0046 – (0) 707 25 85 93 0046 – (0)18- 314794 Email: garo.hakopian@comhem.se Ժողովի տեղի եւ դրա հետ կապված կազմակերպչական խնդիրների՝ Երվանդ Խոսրովյան Ankz95@yahoo.de Հեռ. 0049 (0) 231-5347908 0049 (0) 151 11 650 391

No comments: