Monday, November 9, 2009

«Ջումհուրիյեթ». «Էրդողանն Օբամային բացատրելու է, որ մինչև 2010թ. Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի»

Panorama.am 09.11.2009- «Օբամայի մոտ է գնում Ղարաբաղի մասին խնդրանքով» վերտառությամբ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի էլ-կայքը հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` դեկտոմբերի 7-ին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Սպիտակ տանը ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գրոհայինների հետ կապված հարցերից բացի քննարկվելու է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը: Լրատվամիջոցը, վկայակոչելով թուրքական կառավարության աղբյուրները, նշում է, որ Էրդողանն Օբամային բացատրելու է, որ եթե մինչև 2010թ. ղարաբաղյան խնդիրը չլուծվի, ապա դա բարդություններ է առաջացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Էրդողանը Սպիտակ տան ղեկավարից օգնություն է խնդրելու, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավելի արագացվի, իսկ Ռուսաստանն ու Ֆրանսիան էլ առավել վճռական կեցվածք ընդունեն հիմնախնդրի լուծման գործընթացում: «Վերոնշյալ երկու շատ կարևոր հարցերից զատ` Էրդողանի այցի օրակարգում տեղ են գտնելու նաև Կիպրական խնդրի լուծան գործընթացի արագացման, Իսրայելի կողմից շարունակվող Գազայի շարջափակման, Բոսնիա-Հերցեգովինայում իշխանական ճգնաժամի և էներգետիկ ճանապարհների անվտանգությունն ապահովելի մասին հարցերը»,- տեղեկացնում է լրատվական կայքը:

No comments: