Saturday, November 21, 2009

«Եվրատեսիլ 2010»-ի քվերակությունը լինելու է կատարումների ողջ ընթացքում

«ՀԵՏՔ» 21-11-2009- 2010 թ. Օսլոյում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում դուք կլսեք «Եվրոպա, հիմա սկսիր քվեարկել» նախադասությունը մի փոքր ավելի վաղ, քանի որ դուք կկարողանաք քվեարկել հեռախոսի և/կամ SMS-ների միջոցով մրցույթի ամբողջ ընթացքում և ոչ թե ընդամենը 15 րոպե: Քվեարկությունը սկսվելու է հենց առաջին երգից և ավարտվելու է վերջին երգի ավարտից 15 րոպե անց: Այսպիսի որոշում են կայացրել մրցույթի կազմակերպիչները: «Ավելի տրամաբանական է վերցնել խոսափողը և քվեարկել այն ժամանակ երբ լսում և տեսնում ես երգը, քան կատարումների ավարտից հետո: Մրցույթի մասնակցին ընտրելու համար մի քանի երկրներում կատարված քվեարկությունները նույնպես ցույց են տալիս, որ ավելի երկարատև քվեարկությունը հաջողությամբ է կիրառվում»,- «Eurovision.tv»-ին Եվրահեռարձակողների միության անունից ասել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Սվանտե Ստոկսելիուսը:

No comments: