Tert.am. 21-11-2009- Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները նորություն չեն, նորություն չեն ոչ միայն հայ հասարակության, այլ նաև միջազգային հանրության համար՝ Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Ստեփան Գրիգորյանը նշել է, որ այդ ռազմատենչ հայտարարությունները բազմաթիվ անգամ կրկրնվել են, սակայն, նրա համոզմամբ, վերջին՝ նոյեմբերի 20-ին արված հայտարարությունը որակապես տարբերվում է նախորդներից։
«Առաջին անգամ է, որ այս հայտարարությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Այն ունի մեկ նպատակ՝ տապալել հայ–թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, տապալել Արձանագրությունների վավերացումը», – ասել է Ստեփան Գրիգորյանը։
Քաղաքագետը նշել է, որ հայ–թուրքական հարաբերությունների բարելավումը որակական փոփոխություններ կմտցնի տարածաշրջանում, որի արդյունքում Ադրբեջանի դերը կնվազի։
«Պարզ է, որ Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են և պատրաստ են դիմել ցանկացած քայլի՝ տապալելու հայ–թուրքական գործընթացը», – ասել է Ստեփան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում Արձանագրությունների վավերացման ձգձգումը թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի խորհրդարաններում մեծ սխալ է, քանի որ դա ժամանակ է տալիս այն ուժերին, որոնք դեմ են հայ–թուրքական սահմանի բացմանը։Saturday, November 21, 2009
Ալիևի հայտարարությունը նպատակ ունի տապալել հայ-թուրքական գործընթացը
Tert.am. 21-11-2009- Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները նորություն չեն, նորություն չեն ոչ միայն հայ հասարակության, այլ նաև միջազգային հանրության համար՝ Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Ստեփան Գրիգորյանը նշել է, որ այդ ռազմատենչ հայտարարությունները բազմաթիվ անգամ կրկրնվել են, սակայն, նրա համոզմամբ, վերջին՝ նոյեմբերի 20-ին արված հայտարարությունը որակապես տարբերվում է նախորդներից։
«Առաջին անգամ է, որ այս հայտարարությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Այն ունի մեկ նպատակ՝ տապալել հայ–թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, տապալել Արձանագրությունների վավերացումը», – ասել է Ստեփան Գրիգորյանը։
Քաղաքագետը նշել է, որ հայ–թուրքական հարաբերությունների բարելավումը որակական փոփոխություններ կմտցնի տարածաշրջանում, որի արդյունքում Ադրբեջանի դերը կնվազի։
«Պարզ է, որ Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են և պատրաստ են դիմել ցանկացած քայլի՝ տապալելու հայ–թուրքական գործընթացը», – ասել է Ստեփան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում Արձանագրությունների վավերացման ձգձգումը թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի խորհրդարաններում մեծ սխալ է, քանի որ դա ժամանակ է տալիս այն ուժերին, որոնք դեմ են հայ–թուրքական սահմանի բացմանը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment