News.am. 7-11-2009- «Ես այնքան էլ լավատես չեմ, որ Թուրքիան մինչեւ տարեվերջ կվավերացնի արձանագրությունները: Նման բան չի լինի, Անկարան այդքան հեշտ զիջման չի գնա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ հավելելով, որ վավերացման գործընթացում ամենակրիտիկական պահը լինելու է փետրվար-մարտ ամիսներին, երբ Թուրքիայի խորհրդարանը, դրանք վավերացնելով, եւս մի անգամ կփորձի խուսափել ապրիլի 24-ից:
Շաքարյանն ասաց, որ եթե մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունները չվավերացնեն, ապա այն մի քանի տարով ձգձգվելու է, քանի որ 2011-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
«Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել հենց խորհրդարանական ընտրություններից առաջ, քաղաքական ինքնասպանություն կլինի Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար», -հավելեց նա:
Շաքարյանը կարծիք հայտնեց, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, սակայն հավելեց, որ մինչ այդ պետք է փոփոխվեն մի շարք օրենքներ եւ հատկապես միգրացիոն օրենսդրությունը: Նրա համոզմամբ, սահմանի բացումը էական դեր կխաղա Հայաստանի արեւմտականացման գործում:Sunday, November 8, 2009
Թուրքագետ. Եթե մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունները չվավերացնեն, ապա վավերացումը մի քանի տարով կձգձգվի
News.am. 7-11-2009- «Ես այնքան էլ լավատես չեմ, որ Թուրքիան մինչեւ տարեվերջ կվավերացնի արձանագրությունները: Նման բան չի լինի, Անկարան այդքան հեշտ զիջման չի գնա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ հավելելով, որ վավերացման գործընթացում ամենակրիտիկական պահը լինելու է փետրվար-մարտ ամիսներին, երբ Թուրքիայի խորհրդարանը, դրանք վավերացնելով, եւս մի անգամ կփորձի խուսափել ապրիլի 24-ից:
Շաքարյանն ասաց, որ եթե մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունները չվավերացնեն, ապա այն մի քանի տարով ձգձգվելու է, քանի որ 2011-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
«Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել հենց խորհրդարանական ընտրություններից առաջ, քաղաքական ինքնասպանություն կլինի Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար», -հավելեց նա:
Շաքարյանը կարծիք հայտնեց, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, սակայն հավելեց, որ մինչ այդ պետք է փոփոխվեն մի շարք օրենքներ եւ հատկապես միգրացիոն օրենսդրությունը: Նրա համոզմամբ, սահմանի բացումը էական դեր կխաղա Հայաստանի արեւմտականացման գործում:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment