Panorama.am- 4-11-2009- Ճապոնական երկաթուղային ընկերություններն անհանգստացած են իրենց գնացքի տակ գցողների թվի զգալի աճով: Այդ իսկ պատճառով կայարաններում հատուկ կապույտ լույսեր են տեղադրվելու: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը»:
Հոգեբանների կարծիքով, կապույտ լույսը կարող է դրական ազդեցություն թողնել մարդու հոգեբանության վրա և ստիպել նրան հրաժարվել ինքնասպանություն գործելու մտքից:
Հատուկ կրակները, ավելի վառ, քան սովորական լապտերը, տեղադրվելու են ամեն տախտակամածի վերջում, այնտեղ, որտեղից մարդիկ սովորաբար գցում են իրենց:
Ոչ մի գիտական ուսումնասիրություն, որ կապույտ լույսը կարող է ազդել ինքնասպանություն գործող մարդկանց հոգեբանության վրա, չի անցկացվել: Այդ իսկ պատճառով շատ փորձագետներ այնքան էլ ոգևորված չեն այդ նախաձեռնությամբ: Բայց և այնպես, կան այնպիսիք, ովքեր աջակցում են այդ նախաձեռնությանը: «Մենք կապույն ու երկնագույնը կապում ենք երկնքի ու ծովի գույների հետ»,- ասել է մի հոգեբան: Այդ գույնները մարդկանց վրա կարող են հանգստացնող ազդեցություն ունենալ:
Այս տարի տնտեսական ճգնաժամի պատճառով զգալիորեն աճել է ճապոնացիների շրջանում ինքնասպանության դեպքերի թիվը և նույնիսկ կարող է անցնել ռեկորդային թվից` 34424 մահ, որը գրանցվել էր 2003 թ.: Ամեն տարի գնացքի տակ իրենց գցում են 2000 ճապոնացիներ, ինչը կազմում է երկրում մահացողների ընդհանուր թվի 6 տոկոսը:
Thursday, November 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment