Aysor.am. 23-11-2009- Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրը: Ինչպես տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայության բաժնից` Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում, բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:
Ս. Հուլիանեն մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են, 19 տարեկանում:
Ս. Վասիլուհին ևս, որն իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից` առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին:
Հայ առաքելական եկեղեցին ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:Monday, November 23, 2009
Երկու կույսերի հիշատակության օրն է
Aysor.am. 23-11-2009- Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրը: Ինչպես տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայության բաժնից` Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում, բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:
Ս. Հուլիանեն մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են, 19 տարեկանում:
Ս. Վասիլուհին ևս, որն իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից` առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին:
Հայ առաքելական եկեղեցին ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment