7or.am. 23-11-2009. -Ես` որպես Հայաստանի քաղաքացի, դեմ եմ արձանագրություններին։ Այս վիճակով դրանց ստորագրելուն դեմ եմ շատ պարզ պատճառով՝ անահասկանալի է, թե ո՞ւր ենք գնալու,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատաման մասին՝ ասել է արձակագիր Հովհաննես Երանյանը։
Նա նշել է, որ ինքը ճնշում է տեսնում Թուրքիայի և միջազգային ուժերի կողմից։
-Ես ո՛չ դիվանագետ եմ, ո՛չ էլ քաղաքագետ, որպեսզի բացատրեմ' ինչո՞ւ եմ դեմ, բայց ես վախենում եմ այդ բաներից։ Մենք փոքր ենք, թույլ, ես զգուշանում եմ 70 միլիոնանոց ազգի հետ հարաբերվելուց։ Նրանք մենակ մեր բնակչության չափ բանաստեղծ ունեն,-ասել է նա։
Monday, November 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment